- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Թխվածքաբլիթով և բանանով տորթ
Բաղադրիչներ
- բանան - 2 հատ
- թխվածքաբլիթ - 200 գր
- շաքարավազ - 3 ճ/գդ
- խտացրած կաթ եփված - 5 ճ/գդ
- կարագ - 90 գր
- թթվասեր - 350 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները կարագի հետ բլենդերում հարում ենք: Այնուհետև լցնում ենք 18 սմ տրամագծով յուղաթղթապատ քանդվող ձևամանի մեջ և կողքեր ձևավորելով տարածում ենք: Ձևամանը 10 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
- Պատրաստում ենք կրեմը: Թթվասերը շաքարավազի հետ լավ հարում ենք:
Հիմքի վրա լցնում ենք եփած խտացրած կաթը:
- Վրան շարում ենք բանանները:
- Այնուհետև լցնում ենք կրեմն ու տորթը 1 ժամով տեղափոխում սառնարան:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք համեղ ու շատ թեթև տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: