- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Թխվածքաբլիթով չիզքեյք
Բաղադրիչներ
- ժելատին - 2 ճ/գդ
- թխվածքաբլիթ - 100 գր
- վանիլին - 2 գր
- շաքարավազ - 200 գր
- կաթնաշոռ - 700 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը բլենդերով լավ հարում ենք, ավելացնում 100 մլ սերուցքը, շաքարավազն ու վանիլինը:
- Ժելատինը լցնում ենք մնացած սերուցքի մեջ, դնում գոլորշու վրա և թողնում, որ ուռչի: Ժելատինով զանգվածը լցնում ենք կաթնաշոռային զանգվածի մեջ, հարում ենք և 15-20 րոպեով տեղափոխում սառնարան:
- Թխվածքաբլիթները մանրացնում ենք ու լցնում ձևամանի մեջ:
- Վրան լցնում ենք չիզքեյքը (ցանկության դեպքում կարող ենք նաև մրգեր ավելացնել):
- Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան, վրան զարդարում կակաոյով:
- Ահա և վերջ:
Նրբահամ թխվածքաբլիթով չիզքեյք …. խոսքերն ավելորդ են 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: