- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 40 minutes
Թխվածքաբլիթով տորթ ազնվամորու մուսսով
Բաղադրիչներ
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 50 գր
- լիկյոր մրգային - 100 մլ (ազնվամորու)
- ջուր - 3/4 բաժակ
- Շոկոլադե մուսսի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- շոկոլադ սև - 200 գր (դառը)
- լիկյոր մրգային - 30 մլ (ազնվամորու)
- Ազնվամորիով մուսսի համար՝
- ազնվամորի - 4.5 բաժակ
- շաքարավազ - 90 գր
- ջուր - 1/2 բաժակ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- ժելատին - 5.5 շերտ
- լիկյոր մրգային - 1/4 բաժակ (ազնվամորու)
- Ժելեի համար՝
- ժելատին - 3 շերտ
- շաքարավազ - 3 ճ/գդ գր
- ջուր - 1 բաժակ
- Ինչպես նաև՝
- թխվածքաբլիթ - 24 հատ «Սավոյարդի»
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ 3/4 բաժակ ջուր, 50 գր շաքարավազ ենք լցնում և թույլ կրակին, անընդհատ խառնելով տաքացնում, մինչև շաքարավազը լուծվի: Թողնում ենք օշարակը սառչի, այնուհետև ավելացնում ենք 100 մլ ազնվամորու լիկյոր և խառնում:
- Այն ամանըմ որի մեջ պետք է տորթը մատուցենք, դնում ենք 7 սմ բարձրությամբ 20 x 20 սմ չափի ձևամանի մեջ: Թխվածքաբլիթների կեսը ներծծում ենք օշարակով և շարում ձևամանի մեջ դրված ամանի վրա:
- Պատրաստում ենք շոկոլադե մուսսը: 300 մլ սերուցքը հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք:
- Շոկոլադը կտրատում ենք և լցնում միկրոալիքաին վառարանի համար նախատեսված խորը ամանի մեջ: 1 րոպե տաքացնում ենք, այնուհետև խառնում և անհրաժեշտության դեպքում կրկին տաքացնում՝ մինչև շոկոլադը լուծվի (կարող ենք հալեցնել նաև գոլորշու վրա): Եթե շոկոլադը շատ տաք է, ապա մի քիչ թողնում ենք սառչի, այնուհետև շոկոլադի մեջ ենք լցնում 2 ճ/գդ հարած սերուցքն ու 30 մլ լիկյորը (լիկյորը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի, այլապես շոկոլադը շուտ կսառչի և գնդիկներ կառաջանան): Արագ և ինտենսիվ խառնում ենք, այնուհետև շոկոլադե զանգվածի մեջ ենք լցնում հարած սերուցքն ու վերից վար շարժումներով զգուշորեն խառնում:
- Շոկոլադե մուսսը լցնում ենք թխվածքաբլիթների շերտի վրա և հավասարեցնում: Տորթը ծածկում ենք թաղանթով կամ փայլաթիթեղով և տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք ազնվամորիով մուսսը: Կաթսայի մեջ ենք լցնում սառեցված ազնվամորին, 90 գր շաքարավազն ու 1/2 բաժակ ջուր ավելացնում: Կափարիչով ծածկում ենք, դնում թույլ կրակին, ժամանակ առ ժամանկ խառնելով եփում, մինչև ազնվամորին հալչի, իսկ շաքարավազը՝ լուծվի: Այնուհետև անցկացնում ենք մաղով, որպեսզի համասեռ զանգված ստանանք:
- 1 բաժակ ազնվամորու խյուսը առանձնացնում ենք և լցնում կաթսայի մեջ, իսկ մնացած խյուսը պահում ենք ժելեի համար:
5.5 շերտ ժելատինը սառը ջրում մոտ 5 րոպե թրջում ենք: Այնուհետև քամում ենք և լցնում ազնվամորիով խյուսի մեջ: Թույլ կրակին, անընդհատ խառնելով տաքացնում ենք, մինչև ժելատինը լուծվի: Խորը ամանի մեջ ենք լցնում, ավելացնում 1/4 բաժակ լիկյորը և թողնում ենք սառչի:
- Այդ ընթացքում մնացած թխվածքաբլիթները փափկեցնում ենք և դնում արդեն պնդացած շոկոլադե մուսսի վրա:
250 մլ սերուցքը հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք, լցնում ենք ազնվամորիով խյուսի մեջ և վերից վար շարժումներով զգուշորեն խառնում:
- Ազնվամորիով մուսսը լցնում ենք թխվածքաբլիթների վրա, ծածկում թաղանթով կամ փայլաթիթեղով և մի քանի ժամով տեղափոխում սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:
- Պատրաստում ենք ժելեն: 3 շերտ ժելատինը սառը ջրում 5 րոպեով թրջում ենք: Մնացած ազնվամորիով խյուսը 1 բաժակ ջրով բացում ենք և 3 ճ/գդ (ըստ ճաշակի) շաքարավազ ավելացնում: Դնում ենք թույլ կրակին և անընդհատ խառնելով եփում՝ մինչև շաքարավազը լուծվի:
Ժելատինը քամում ենք և լցնում ազնվամորիով տաք, բայց ոչ եռման, զանգվածի մեջ և խառնում մինչև ժելատինը լուծվի: Կրակից վերցնում ենք ու թողնում, որ սենյակային ջերմաստիճանի դառնա:
Այնուհետև լցնում ենք տորթի վրա և առնվազն 6 ժամով սառնարանը դնում, մինչև տորթի բոլոր շերտերը լավ պնդանան:
- Ահա և վերջ:
Այսպիսով, պատրաստեցինք Սավոյարդի թխվածքաբլիթով տորթ , որը կարող ենք ձևավորել կոկոսի քերուկով, ինչպես նաև ազնվամորու հատիկներով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: