- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 10 minutes
Թխվածքաբլիթով տորթ “Եղևնի”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 200գր
- շաքարավազ - 150գր
- փխրեցուցիչ - 3գր
- ձու - 2 հատ(դեղնուց)
- թթվասեր - 100գր
- ալյուր - 380գր
- Կրեմի համար՝
- շոկոլադ սպիտակ - 100գր
- կոկոսի քերուկ - 180գր
- օսլա (крахмал) - 5գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100մլ
- շաքարի փոշի - 60գր
Քայլերի հաջորդականություն
- Հարում ենք ձվի դեղնուցները շաքարավազի կեսի հետ, ապա ավելացնում ենք թթվասերը, մնացած շաքարավազն ու կարագը և հարում մինչև ստացվի միատարր զանգված: Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ խմոր:
- Պատրաաստի խմորը փակում ենք սննդային թիթեղով և տեղափոխում սառնարան 1
ժամով:
- Թղթի վրա կտրում ենք աստղի ձևանմուշ, ապա այդ ձևանմուշի մեջ նկարում ենք ավելի փոքր չափսի աստղ և այդպես 6 աստղ իրար մեջ:
Յուղաթղթի վրա գրտնակում ենք խմորը, բացում 6-7մմ հաստության շերտով, վրայից
դնում ենք թղթից կտրած աստղը ու կտրում խմորից 2 նույն չափսի աստղ:
Ապա կտրում ենք 2 ավելի փոքր աստղ և այդպես մնացած աստղերը(պետք է ստացվի
12 աստղ):
Աստղերով տապակը դնում ենք ջեռոցի մեջ և թխում 10 րոպե 200աստիճանում:
Պատրաստի աստղերը թողնում ենք որ սառչեն, հանում ենք յուղաթղթի վրայից և
տեղափոխում սառնարան 2 ժամով:
- Կրեմի համար կաթսայի մեջ լցնում ենք շոկոլադն ու սերուցքը և դնում ենք տաք ջրի
գոլորշու վրա մինչև շոկոլադի ամբողջական հալվելը սերուցքում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք կոկոսի քերուկը, շաքարի փոշին և օսլան:
Ստացված զանգվածը լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա և թողնում ենք, որ կրեմը
սառչի:
- Ապա քսում ենք կրեմը յուրաքանչյուր աստղի վրա:
- Թողնում ենք, որ կրեմը մի փոքր չորանա, ապա շարում ենք պատրաստի աստղերը իրար վրա մեծից փոքր, տալով տորթին տոնածառի տեսք:
Գեղեցիկ ամանորյա թխվածքաբլիթ, որի խմորի մեջ կարող եք ավելացնել քերիչով
անցկացրած նարնջի կեղև ավելի հետաքրքիր համ ստանալու համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez, xndrum em ete hnaravor e astxeri patrastman pahy aveli manramaay knkaragreq, orinak qani ankyun unen, ete aveli parz fotoner uneq, texadreq , shat shnorhakal klinem
Xmory dzerqov enq huncum te gdalov