- Yield: 35 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ ՛՛Merry Mocha՛՛
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը շաքարավազի հետ հարում ենք մինչև փքուն դառնա:
- Ավելացնում ենք վանիլինն ու ձուն և խառնում ենք։
- Ավելացնում ենք ալյուրը, կակաոն, աղը, սուրճը և դարչինը։
- Խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
- Խմորին ձեռքերով երկարավուն տեսք ենք տալիս։
- Սննդային փաթեթի մեջ փաթաթում ենք և 1 ժամով տեղափոխում սառնարանը (ձևը
պահպանելու համար յուրաքանչյուր 20 րոպեն մեկ շրջում ենք) ։
- Խմորը սառնարանից հանում ենք, քունջութի սերմերի մեջ թաթախում։
- Քունջութը պետք է խմորն ամբողջությամբ ծածկի։
- 0.3-0.5 սմ հաստությամբ շրջաններով կտրատում ենք։
- 15 րոպեով (եթե կտորները 0,5 սմ են) տեղափոխում ենք 175 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Պատրաստի թխվածքաբլիթները դնում ենք ցանցի վրա, որ ամբողջությամբ սառչեն։
Բարի ախորժակ։
Ի դեպ, սուրճի փոխարեն կարող ենք կապուչինո, տաք շոկոլադ կամ լուծվող սուրճ լցնել` ըստ նախասիրության։ Շատ համեղ և անուշաբույր թխվածքաբլիթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: