- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 10-15 minutes
Թխվածքաբլիթ «Բրաունի կաթնաշոռով»
Բաղադրիչներ
- Թխվածքաբլիթի համար՝
- շոկոլադ սև - 100 գր (առնվազն 65 %)
- կարագ - 50 գր
- շաքարավազ - 70 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 20 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- կրեմի համար՝
- կաթնաշոռ - 130 գր
- խտացրած կաթ - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրասում ենք թխվածքաբլիթը: Ձուն խառնում ենք շաքարավազի հետ և հարում առնվազն 10 րոպե, որպեսզի ստացվի սպիտակ փքուն զանգված:
- Ալյուրն ու փխրեցուցիչը լցնում ենք ձվային զանգվածի մեջ:
- Այնուհետև այլ ամանի մեջ խառնում ենք կարագն ու շոկոլադը և հալեցնում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում:
- Ձվային զանգվածին անընդհատ հարելով ավելացնում ենք շոկոլադի ու կարագի խառնուրդը:
- Խիտ խմորը լցնում ենք կլոր գլխադիրով հրուշային պարկի մեջ: Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը ճզմելով՝ տապակի մեջ իրարից հեռու շրջաններ ենք ձևավորում:
- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Հենց որ թխվածքաբլիթը ճաքճքում է հանում ենք ջեռոցից: Թխվելու համար անհրաժեշտ է մոտավորապես 7 րոպե:
- Քանի դեռ թխվածքաբլիթը սառում է, պատրաստում ենք կրեմը: Կաթնաշոռն ու խտացրած կաթը միասին հարում ենք մինչև համասեռ զանգված ստանալը: Եթե կրեմը ջրիկ է ստացվում, մի փոքր ժելատին ենք ավելացնում (խտացրած կաթի փոխարեն կաթնաշոռի հետ կարելի է խառնել շաքարի փոշի):
- Կաթնաշոռային կրեմը քսում ենք թխվածքաբլիթին և ծածկում մեկ այլ թխվածքաբլիթով:
Բրաունին պահում ենք սառնարանում:
Բրաունի թխվածքաբլիթը կսիրվի ողջ ընտանիքի կողմից 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: