- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ Թեյի տոպրակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խորը ամանի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում շաքարավազը, աղը, վանիլինը և լավ խառնում: Ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված կարագը և ալյուրի հետ խառնելով վերածում փշրանքի:
- Առանձին ամանի մեջ թեթևակի հարում ենք ձուն, որպեսզի սպիտակուցն ու դեղունցները լավ խառնվեն:
- Այնուհետև լցնում ենք ալյուրով ու կարագով զանգվածի վրա և լավ խառնում: Հունցում ենք էլաստիկ խմոր:
Ստացված խմորը փաթաթում ենք ցելոֆանի մեջ և տեղափոխում սառնարան 1-2 ժամով:
- Գրտնակով բացում ենք խմորը 0,5սմ հաստության շերտով:
- Այնուհետև կտրատում փոքրիկ ուղղանկյուններ, որից հետո կտրում խմորի վերևի 2 անկյունը՝ տալով նրան թեյի տոպրակի տեսք:
- Ջեռոցի տապակը պատում ենք քիչ բուսայուղով և վրան շարում կտրված խմորները: Այնուհետև խմորի կտրված անկյուններով մասում հյութի ձողիկով անցք ենք անում:
Թխում ենք ջեռոցոմ 10-15րոպե 200աստիճանում:
- Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը, ապա թխվածքաբլիթները ներքևի հատվածով ընկղմում նրա մեջ:
- Թխվածքաբլիթները դնում ենք սառը տեղ, որպեսզի վրայի շոկոլադը սառչի:
Թխվածքաբլիթը թեյի տոպրակին ավելի նմանեցնելու համար նրա վրայի անցքով թղթե պիտակով թել անցկացրեք, տեղավորեք թեյի տուփի մեջ, և մատուցեք զարմացած հյուրերին:
Իսկ թե ինչ տպագրել պիտակների վրա, դա էլ արդեն առայձին ստեղծագործական թեմա է: 😉
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: