- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Թխվածքաբլիթ Ժպիտ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 120գր
- շաքարի փոշի - 80գր
- վանիլին - 1 ձողիկ
- ձու - 1 հատ
- ալյուր - 230գր
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150մլ
- կարագ - 100գր
- շոկոլադ կաթնային - 150գր
Քայլերի հաջորդականություն
- Եռացնում ենք սերուցքը: Առանձին ամանի մեջ գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը, ապա ավելացնում սերուցքը շոկոլադին և խառնում: Ավելացնում ենք կտրատված կարագն ու հարում ստացված զանգվածը:
Տեղափոխում ենք կրեմը սառնարան 1 ժամով:
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, աղը, վանիլինի ձողիկը (կարելի է փոխարինել 1/2թ/գդ վանիլինով) և շաքարի փոշին: Ավելացնում ենք կտրատված կարագն ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի: Ավելացնում ենք ձուն և հունցում փափուկ և էլաստիկ խմոր (անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել մի քիչ ալյուր):
- Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու տեղափոխում սառնարան 30 րոպեով:
Հանում ենք խմորը սառնարանից և գրտնակով բացում 0,5սմ հաստության բարակ շերտով:
- Կլոր ձևամանով կամ բաժակով կտրում ենք 10-12 սմ տրամագծով 12 շրջանակ և շարում նախապես պերգամենտային թղթով պատված տապակի վրա: 6 շրջանակի վրա անում ենք 2 ական հավասար փոքրիկ շրջանակներ 1 սմ տրամագծով (աչքեր): Դանակի սուր ծայրով անում ենք կիսալուսնաձև ժպիտն ու դնում տապակը սառնարան 30 րոպեով:
- Թխում ենք ջեռոցում 10-15 րոպե 160 աստիճանում:
- Պատրաստի թխվածքաբլիթները թողնում ենք սառչեն:
Խոհարարական պարկի միջոցով տեղադրում ենք կրեմը թխվածքաբլիթների վրա և փակում երկրորդ թխվածքաբլիթով, որի վրա կա ժպիտ և աչքեր:
- Տեղափոխում ենք պատրաստի թխվածքաբլիթները սառնարան 30 րոպեով վերջնական սառչելու:
Այս ուրախ թխվածքաբլիթ ժպիտը կսիրվի թե երեխաների, թե մեծահասակների կողմից 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: