- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Թխվածքաբլիթ խվորոստ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կիտրոնի ու նարնջի կեղևը քերում ենք, մեկ նարնջի հյութը քամում:
- Կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք: Ալյուրը մաղում ենք կաթսայի մեջ, ավելացնում փխրեցուցիչն ու կեղևը, ինչից հետո խառնում ենք:
- Կենտրոնում փոսիկ ենք անում, մեջը լցնում նարնջի հյութը, հալեցրած կարագը, կաթը, աղը, շաքարավազն ու ռոմը: Ձեռքերով համասեռ խմոր ենք հունցում (երկար հունցել պետք չէ): Խմորը գնդում ենք, վրան ալյուր ցանում, թաղանթի մեջ փաթաթում ու 4-6 ժամով տեղափոխում սառնարան: Հետո հանում ենք և թողնում մի քիչ տաքանա:
- Սեղանի վրա ալյուր ենք ցանում և խմորը 0,5 սմ հաստությամբ գրտնակում ենք: Ձևավոր անվակով 6 սմ լայնությամբ շերտեր ենք կտրում, շերտերն էլ եռանկյունիների բաժանում: Ամեն մի եռանկյունու կենտրոնում կտրվածք ենք անում և անկյունն անցկացնում միջով:
- Խոր թավայի մեջ բուսայուղ ենք լցնում (տապակելիս բուսայուղը պետք է թխվածքաբլիթները ծածկի): Թխվածքաբլիթները տապակում ենք ամեն կողմից 1-2 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը: Տապակած թխվածքաբլիթները դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա, ինչից հետո վրան շաքարի փոշի ենք ցանում:
Խմորի նշված քանակությունից բավականաչափ թխվածքաբլիթ խվորոստ է դուրս գալիս: Իսկ վերջինս խվորոստ է կոչվում խրթխրթանության պատճառով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: