- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 20 minutes
Թխվածքաբլիթ Կոճակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դեղնուցները լավ խառնեք շաքարավազի և վանիլինի հետ, ավելացրեք սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, խառնեք: Մաս առ մաս ավելացրեք ալյուրը, գդալով խառնեք: Բաժանեք խմորը 2 մասի: Առաջին մասից հունցեք խմոր, դրեք մի կողմ: Երկրորդ մասի վրա ավելացրեք կակաոն, ձեռքերով տրորեք, որպեսզի կակաոն լուծվի, ապա հունցեք խմորի գունդը:
Տեղափոխեք խմորի 2գունդը սառնարան 30րոպեով: - Գրտնակով բացեք սպիտակ խմորը 5-7մմ հաստությամբ, ապա բաժակով կտրեք 5սմ տրամագծով շրջանակներ:
- Այնուհետև ամեն շրջանակի վրա կատարեք շրջանաձև փոսիկներ (կարող եք օգտվել պլաստիկ շշի կափարիչից):
- Ապա մեջտեղի հատվածում կատարեք 2 կամ 4 հատ անցքեր հյութի ձողիկի օգնությամբ:
- Նույնը կատարեք նաև շոկոլադե խմորի հետ: Թխվածքաբլիթները դանակի օգնությամբ տեղադրեք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
- Թխեք ջեռոցում 20րոպե 180աստիճանում:
Պատրաստի կոճակ թխվածքաբլիթները թողնում ենք, որ հովանան հարթ մակերևույթի վրա: Եթե ուզում եք էլ ավելի զարմացնել ձեր հյուրերին թխվածքաբլիթ կոճակով, անցքերից կարող եք անցկացնել գույնզգույն բարակ ժապավեններ: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ որքան թխվածքաբլիե է ստացվում?
shat lavna
Շնորհակալություն 🙂