- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 10-15 minutes
Թխվածքաբլիթ «Կուրաբիե»
Բաղադրիչներ
- կարագ - 110 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 150 գր
- ալյուր - 150 գր
- շաքարի փոշի - 0,5 բաժակ
- ձու - 1 հատ
- վանիլին - 1 ճ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- ինչպես նաև՝
- մուրաբա դեղձի - 1 ճ/գդ
- շոկոլադ սև - 80 գր
Քայլերի հաջորդականություն
- Սենյակային ջերմաստիճանի կարագը լցնում ենք կաթսայի մեջ և հարում: Ավելացնում ենք շաքարի փոշին ու նորից հարում: Լցնում ենք ձվերը, վանիլինը, աղը (ըստ ցանկության), եգիպտացորենի օսլան և հարում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ խառնուրդ:
- Լցնում ենք ալյուրը, ձեռքերով խմոր հունցում:
- Խմորը փաթաթում ենք սննդային թաղանթով, կես ժամով տեղափոխում սառնարան: Կես ժամից խմորը հանում ենք, փոքրիկ կտորներ պոկում և գնդում:
- Հետո գնդիկներին ձվի տեսք ենք տալիս:
- Եվ մի քիչ տափակացնում ենք:
- Մի ծայրը պատառաքաղով ճնշում ենք:
- Ամբողջ խմորը ձևավորում ենք և շարում յուղաթղթով պատված տապակի մեջ: Թխում ենք 180 աստիճանում 10 րոպե:
- Թխված լինելը վրայից կարող է նկատելի չլինել, բայց եթե ներքևից կարմրում է, նշանակում է՝ պատրաստ է: Ստացվում է մոտավորապես 54 թխվածքաբլիթ:
- Վերցնում ենք որևէ մուրաբա և բլենդերով տրորում: Կարելի է նաև վերցնել պովիդլո:
- Միջուկը քսում ենք մի թխվածքաբլիթի տակի մասին և ծածկում մյուսով:
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք: Թխվածքաբլիթի մի ծայրը, որի վրա պատառաքաղի հետքեր չկան, թաթախում ենք շոկոլադի մեջ:
- Դնում ենք թղթի վրա, սպասում, որ պնդանա:
- Ահա և վերջ:
Այս անգամ պատրաստում ենք բերանում հալչող թխվածքաբլիթ Կուրաբիե 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: