- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 15-20 minutes
Թխվածքաբլիթ Մատիտներ
Բաղադրիչներ
- կարագ - 100 գր
- ալյուր - 200-250 գր
- թթվասեր - 1 ճ/գդ
- ձվի դեղնուց - 1 հատ
- սննդի գունանյութ - ըստ ցանկության
- շաքարի փոշի - 100 գր
- վանիլին - 0/5 թ/գդ
- աղ - 1/3 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր բաղադրիչները, ալյուրից բացի, լցնում ենք մեկ ամանի մեջ և խառնում: Ալյուրը մաղում ենք մեկ այլ ամանի մեջ:
- Այնուհետև խառնում ենք զանգվածները և փափուկ, ձեռքերին չկպչող ու առաձգական խմոր հունցում:
- Խմորի 1/3 մասն առանձնացնում ենք:
- Խմորի 2/3 մասն ուղղանկյունաձև գրտնակում ենք և 1 ժամով սառնարանը դնում (եթե ուզում ենք խմորը չկպչի, ապա տախտակի վրա սննդային փաթեթ ենք կպցնում):
- Խմորի 1/3 մասը բաժանում ենք այնքան մասի, որքան սննդային գունանյութ ունենք: Գունանյութերը խառնում ենք խմորի գնդիկների հետ, այնուհետև սննդային թաղանթով ծածկում և սառցարանը դնում:
- Ուղղանկյունաձև գրտնակած խմորը սառցարանից հանում ենք և նեղ գծերով կտրատում, ինչից հետո վրան ձու ենք քսում:
- Գունավոր խմորից պատրաստում ենք մատիտի միջուկը:
- Այնուհետև փաթաթում ենք բաց գույնի խմորով:
- Թխվածքաբլիթները դնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և վրան ձու քսում:
- Թխում ենք 15-20 րոպե՝ մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև ոսկեգույն երանգ ստանանք:
- Թողնում ենք թխվածքաբլիթներն ամբողջությամբ սառչեն: Այնուհետև թեթևակի սրում ենք՝ մատիտի տեսք տալով:
- Ահա և վերջ:
Թխվածքաբլիթ Մատիտներ պատրաստելը շատ հեշտ է և օրիգինալ: Պատրաստեք և ուրախություն պարգևեք Ձեր փոքրիկներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex er
Շնորհակալություն 🙂