- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Թխվածքաբլիթ “Միլիոնատեր”
Բաղադրիչներ
- Թխվածքային հիմքի համար՝
- ալյուր - 160գր
- շաքարավազ - 50գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2ճ/գդ
- աղ - 1/4թ/գդ
- կարագ - 120գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- ջուր - 1-2ճ/գդ (սառը)
- Կարամելային շերտի համար՝
- խտացրած կաթ - 1 բանկա (380-400գր)
- շաքարավազ - 100գր
- կարագ - 150գր
- աղ - 1/4թ/գդ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ կաթնային - 200գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք թխվածքային հիմքը: Դրա համար բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, օսլան, շաքարավազը, աղը, կտրատված և լավ սառեցված կարագը: Լավ խառնում ենք զանգվածը, ավելացնում ձվի դեղնուցը և կրկին խառնում մինչև յուղոտ փշրանքանման զանգվածի առաջացումը: Անհրաժեշտության դեպքում կարելի է 1ճ/գդ ջուր ավելացնել:
- Ջեռոցի ձևամանի (24*26սմ) հատակին փռում ենք պերգամենտային թուղթ, ապա լցնում ստացված զանգվածը և գդալի օգնությամբ սեղմում այն ձևամանի հատակին:
Տեղափոխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց և թխում 20 րոպե:
- Պատրաստում ենք կարամելը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում կարամելային շերտի համար նախատեսված բոլոր բաղադրիչները և տեղափոխում կաթսան միջին կրակի վրա: Խառնելով եփում ենք կարամելը կրակի վրա մինչև նրա պնդանալը, որի ճիշտ աստիճանը որոշում ենք կաթացնելով 1 կաթիլ կարամելային զանգված սառը ափսեի վրա: Կարամելը պետք է արագ սառչի և վերածվի փափուկ և նուրբ իրիսի:
Կարամելային զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ՝ թխվածքային շերտի վրա: Թողնում ենք կարամելը սառչի:
- Ջնարակի պատրաստման համար շոկոլադը մանրացնում ենք, լցնում ամանի մեջ:
- Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, տեղափոխում կրակի վրա և եռացնում: Ապա տաք վիճակում լցնում ենք շոկոլադի վրա և խառնում մինչև միատարր հարթ ջնարակի ստացումը:
Ջնարակը լցնում ենք կարամելային շերտի վրա, հավասարեցնում նրա ամբողջ տարածքով և տեղափոխում սառնարան 2 ժամով:
Պատրաստի թխվածքաբլիթը կտրատում ենք քառակուսիներով և մատուցում:
Այս բաղադրատոմսով պատրաստված թխվածքաբլիթները ստացվում են անչափ համեղ և նուրբ: Փորձեք պատրաստել մեկ անգամ և, համոզված ենք, Դուք կցանկանաք պատրաստել այն նորից և նորից 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ok
shat law baxadratomser anpayman kporzem,shnorhakalutyun “”””
2
shat law baxadratomser anpayman kporzem
Karelie egiptavoreni kraxmaly poxarinel uxxaki kraxmalov??
Այո կարելի է, բայց այդ դեպքում բաղադրատոմսի մեջ 2ճ/գդ փոխարեն պետք է օգտագործել 1ճ/գդ 🙂
Indz shate hetaqrqrel ays txvacqy, cankanumem patrastel amanorin, bayc chgitem karelie egiptacoreni kraxmaly poxarinel sovorakan kraxmalov? Ete inch vor meky giti, ardzaganqeq!!!!
Եգիպտացորենի օսլան ավելի թույլ է, քան կարտոֆիլայինը, և արդյունքն ավելի նուրբ է ստացվում:
Այո, կարելի է փոխարինել, համային տարբերություն չեք զգա, միայն խմորը մի փոքր այլ կլինի:
Սակայն, ցանկանում ենք նշել, որ եգիպտացորենի օսլանվաճառվում է ցանկացած շատ թե քիչ մեծ խանութում՝ այլ համեմունքների հետ միասին:
Հուսով ենք, համեղ կստացվի 🙂
Vay chei nkatel vor ardzaganqeleq, shnorhakalem shaaaat shef xoharar, duq shat ushadireq, mersi!!!
Շնորհակալություն, որ մեզ հետ եք)
Patrasteluc u hamteseluc heto ktoxnem meknabanutyuns!!!
Կսպասենք անհամբեր)
Եթե ցանկանաք, կարող եք նաև արդյունքները տեղադրել մեր ֆորումում 🙂
Oslan gneluc chkoxmnoroshveci vor mi oslan gnem, etpes sovorakany yntreci! Shnorhakalutuyun bacatrutyan hamar!!
🙂
Hargeli Shef xoharar, patrasteci Asus txvacqy, shah hamexer u yurahatuk, hatkapes amusins shat havanec???miayn te xmori masy blenderov sarqel lav cher stacvum)) ev karcumem serucqi het piti sev shokolad xarnel, voch te katnayin, hakarak depqum jrik u bac guyni shokoladayin zangvace stacvum, inchpes im depqum exav)))shnorhakalutyun baxadratomsi hamar!!!!
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂 ուրախ կլինեինք տեսնել արդյունքը ֆորումում
Փորձեք տարբեր որակի և արտադրողի շոկոլադներ, հուսով ենք, կգտնեք ամենահարմար և ամենահամեղ տարբերակը:
Asus che AYS??
Ուղղեցինք, շնորհակալություն 🙂
Shaaat hetaqrqir u hamex txvacq er, shnOrhakakalutyun
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
barev dzes karoxenq avelacner mer patrastacy?
Բարև Ձեզ, այո, իհարկե: Մենք ունենք խոհարարական ֆորում, որտեղ էլ կարող եք ավելացնել Ձեր պատրաստած ուտեստները: Ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/forums/
hianali e
Շնորհակալություն 🙂
yus
hargeli shef xoarar ete blender cunenk karelie haricov anel
Բարև Ձեզ հարգելի մասնակից, եթե Ձեզ մոտ կստացվի փշրանքանման զանգված ստանալ, ապա կարող եք նաև հարիչ օգտագործել 🙂
Shat hamex e
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
kenereq kaseq serucq inch e?
Բարև Ձեզ հարգելի մասնակից: Սերուցքի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D5%BD%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D6%84-30-35-%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2/
Barev dzez.es porceci ays txvacqablit@ bayc jnarak@ chsarec inchi het e kapvac
Բարև Ձեզ հարգելի մասնակից: Գուցե՞ սերուցքը շատ եք լցրել և այն ջրիկ է ստացվել:
Paxpaxak
Isk serucq@ inchqan petqa eracnenq, es el ei porcel shat hamex er, bayc jnarak@ chsarec
Արփինե ջան, սերուցքը պետք է մարմանդ կրակին եռացնեք, մինչև փոքր-ինչ թանձրանա և պղպջակներ արձակի: Հնարավոր է՝ սերուցքը շատ եք լցրել և այդ իսկ պատճառով էլ այն ջրիկ է ստացվել ու չի սառել:
Es patrastel em ays xmorexenic u ahavor shat em havanel. Ete uzum eq jnarak@ sarchi kam jrik chlini,uremn shat eracreq (ete iharke serucq@ shat eq lcrel). Ete guyn el bac e stacvum,karox eq kakao xarnel.es aydpes em arel u shat el hamexa stacvel.Porceq!!!!! Cheq poshmani!!!!
Isk xtacrac kat@ epac te sovorakan e anhrajesht?
Barev dzez,indz el e ayd harc@ hetaqrqrum,patasxaneq xndrum em ,xtacrac kat@ epvac te sovorakan?
Հայարփի ջան բարև Ձեզ, պետք է սովորական խտացրած կաթ վերցնեք 🙂
Shnorhakalutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Patrastvum e arag,shat hesht ev anchor games,shnohakalutyun hetaqrqir ev yurorinak baxadratomseri hamar.:)
Ev anchap hamex)))
Շնորհակալ ենք 🙂
Շնորհակալություն 🙂
Isk serucqn aydpes jrik dnel krakin te harichov hareluc heto?
Բարև Ձեզ, նախօրոք հարել պետք չէ, հենց այդպես պետք է շոկոլադի հետ դնեք մարմանդ կրակին 🙂
sat apres basadratomsi hamar aysor kporcem
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂