- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10-15 minutes
Թխվածքաբլիթ “Շախմատ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը պինդ եփում ենք, մաքրում, սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք (տվյալ բաղադրատոմսում սպիտակուցները մեզ պետք չեն գալու)։ Պինդ եփված դեղնուցները պատառաքաղով ճզմում ենք։ Փափկեցրած կարագը շաքարավազի, աղի, վանիլինի և դեղնուցների հետ խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք ալյուր և խմոր հունցում։ Զանգվածը 2 մասի ենք բաժանում։ Մի մասի մեջ կակաո ենք ավելացնում և խառնում։ Բաց և մուգ գույնի խմորները նույն չափով գրտնակում ենք (14x9)։
- Մուգ գույնի խմորի վրա ենք դնում բաց գույնի խմորը, թեթևակի սեղմում ենք և 30-40 րոպեով դնում սառնարանը։
- Այնուհետև շերտերի եզրերը դանակով հավասարեցնում ենք։ Այնուհետև խմորը 4 հավասար մասերի ենք բաժանում։
- Երկու տեսակի խմորի շերտերը այնպես ենք իրար վրա դասավորում, որ բաց գույնի խմորի վրա մուգը լինի և հակառակը։
- Այնուհետև կտրում ենք 1 սմ լայնությամբ կտորներով։
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում և թխվածքաբլիթները շարում ենք յուղաթղթի վրա։
- Թխում ենք 10-15 րոպե (կախված ջեռոցից) 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Բարի ախորժակ։
Շատ հեշտ թխվածքաբլիթի բաղադրատոմս , որում շագանակագույն շաքարավազը կարող ենք փոխարինել նաև սովորական սպիտակ շաքարավազով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Epac dzu ? Arajin angam em lsum.. Iskapes?
Այո, Մերի ջան, թխվածքաբլիթների մեջ երբեմն այդ եղանակով էլ են օգտագործում 🙂
Shat bari henc hima kpoecem?
Պատրաստեք և կիսվեք մեզ հետ ձեր պատրաստածի նկարներով 🙂
Cheq patkeracrpni bayc chhascreci nkarel.. Shat hamexer.. Imijayloc es misht ogtvum em dzer baxadratomseric.. Shnorhakalutyun dzez vor ognum eq im nman noreknerin xohanocum??
Ուրախ ենք, որ լավ է ստացվել: Նաև շնորհակալություն մեր աշխատանքը գնահատելու համար 🙂
Inchi I’m patrastac xmory nkari nman hast chstacvec.isk xmory pshrvum er. :((((
Գրետա ջան, հնարավոր է Դուք ավելի լայն եք բացել խմորի շորտը, դրա համար է բարակ ստացվել: Իսկ խմորը փշրվելու հատկություն ունի, պարզապես պետք է լավ հունցել, որպեսզի կարագը հալչեր և կպչունություն տար խմորին 🙂
Kam erevi karagy charashaheci u shat lcreci
Հնարավոր է: Ընդհանրապես, լավ թխվածք պատրսաստելու ամենակարևոր օրենքն է ճիշտ պահպանել բաղադրիչների չափաքանակները և պատրաստման բոլոր քայլերը:
mi har sarqeq uxarkeq
Chishtn asac es sarqeci, bayc xmory cher grtnakvum, pshrvumer. Uxaki ktratel irar em kpcrel.
Բարև Ձեզ: Հնարավոր է՝ ալյուրը շատ եք լցրել, այդ պատճառով էլ խմորը փշրվել է:
Knereq mi harc kareli e karag@ poxarinel margarinov
Կարող եք նաև մարգարինով փոխարինել, սակայն մենք խորհուրդ ենք տալիս, քանի որ կարագն ավելի սննդարար ու համեղ է 🙂
Mi harc kareli e karag@ poxarinel margarinov
Կարող եք նաև մարգարինով փոխարինել, սակայն մենք խորհուրդ ենք տալիս, քանի որ կարագն ավելի սննդարար ու համեղ է 🙂
Շատ համեղ և հաջող ստացվեց:)
Շատ ուրախ ենք հարգելի Տաթև 🙂
շաքարավազ շագանակագույն սրա poxaren klini kakao lcnenq
Սիրամարգ ջան, կարող եք սովորական շաքարավազ լցնել 🙂
SHAT SHNORAKALUTYUN ISK HIMA PORCEM PATRASTEL
chstacvec)
Im motel chstacvec
Իսկ կոնկրետ ո՞ր մասը չի ստացվել Ձեզ մոտ:
Im motel chstacvec
Իսկ կոնկրետ ո՞ր մասը չի ստացվել Ձեզ մոտ:
Shat el lav u hamov stacvec
Շատ լավ է, կեցցեք 🙂
Shat lav stacvec shnorhakalutyun baxadratomsi Jamar?
Անչափ շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից 🙂