- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Թխվածքաբլիթ Շամպինիոն
Բաղադրիչներ
- ձու - 2 հատ
- սոդա - 1 թ/գդ
- օսլա (крахмал) - 4 բաժակ
- ալյուր - 0,5 բաժակ
- կարագ - 300 գր
- շաքարի փոշի - 1 բաժակ
- վանիլին - 0.5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը շաքարի փոշու և վանիլինի հետ տրորում ենք և ավելացնում ձվերը:
- Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում սոդան, օսլան, ալյուրը, խառնում ենք և աստիճանաբար դեղնուցներով և կարագով զանգվածի մեջ ավելացնում:
- Խմոր ենք հունցում:
- Պատրաստի խմորը ընկույզի չափի գնդիկների ենք բաժանում:
- Պլաստմասե շշի բերանը թաթախում ենք կակաոյի մեջ, այնուհետև պլաստմասե շշի բերանը սեղմում ենք խմորի մեջ, բայց այնպես, որ խմորի մի մասը պլաստիկե շշի բերանի մեջ լինի (2 անգամ պտտեցնում ենք և հանում):
- Շամպինիոններից մեկն արդեն գրեթե պատրաստ է:
- Ստացված շամպինիոնները դնում ենք յուղաթղթի վրա:
- Այնուհետև 25 րոպեով դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
Ահա և վերջ:
Թխվածքաբլիթ շամպինիոն ավելի լավ է համտեսել 1 բաժակ կաթի հետ, քանի որ այդպես ավելի համեղ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Klini vor kraxmal chlcnenk miayn alyur lcnenk
Մարինե ջան, այս բաղադրատոսմսի համար Ձեզ օսլա էլ է հարկավոր, բայց կարող եք փորձել նաև միայն ալյուրով պատրաստել 🙂