- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ “Սավոյարդի”
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- ալյուր - 150 գր
- շաքարի փոշի - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք և 75 գր շաքարավազի հետ հարում` մինչև զանգվածը պնդանա։
- Դեղնուցները շաքարավազի մյուս կեսի հետ հարում ենք, մինչև զանգվածը սպիտակի։
- Դեղնուցային և սպիտակուցային զանգվածները միացնում ենք իրար։ Ալյուրը մաղում ենք և զգուշորեն ավելացնում խմորին։ Խմորը պետք է օդեղեն ստացվի։
- Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և յուղաթղթով պատված տապակի մեջ . 12-14 սմ երկարությամբ և մոտ 2 սմ լայնությամբ թխվածքաբլիթներ ենք ձևավորում։ Վրան առատորեն շաքարի փոշի ենք ցանում (մաղի օգնությամբ)։ Յուղաթղթի վրայից փոշու մնացորդները վրձնով հանում ենք, որպեսզի թխվելու ընթացքում այն չվառվի։
- Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, տապակը տեղափոխում ենք ջեռոցի մեջ և 10 րոպե թխում ենք` առանց դուռը բացելու։ Այնուհետև տապակը հանում ենք, ջեռոցի ջերմաստիճանն իջեցնում ենք մինչև 180 աստիճան և ևս 5 րոպե թխում ենք։
Թխվածքաբլիթը տապակի վրայից հանում ենք, թողնում ենք սառչի, ապա մատուցում:
Այժմ, արդեն ինքներս կարող ենք Տիրամիսուի համար սավոյարդի պատրաստել։ Այս թխվածքաբլիթը կարող ենք մատուցել նաև թեյի կամ սուրճի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: