- Yield: 25 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Թխվածքաբլիթ «Սարպանտին»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ենք կարագն ու փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը: Խմոր ենք հունցում և գնդում:
- Այնուհետև խմորը 2 հավասար գնդերի ենք բաժանում և մեկի մեջ լցնում կակաոն:
- Պոլիէթիլենային թաղանթի վրա ուղղանկյունաձև գրտնակում ենք սպիտակ խմորը:
- Այնուհետև նույն գործողությունը կրկնում ենք շոկոլադե խմորի հետ:
- Շոկոլադե խմորը զգուշությամբ դնում ենք սպիտակ խմորի վրա, ռուլետանման փաթաթում ենք և 15 րոպեով տեղափոխում ենք սառցարան:
- Այս ամենից հետո հանում ենք, 1 սմ հաստությամբ կտորների բաժանում և շարում բուսայուղապատ ձևամանի մեջ:
- Թխում ենք ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
Ստացանք համեղ թխվածքաբլիթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
sat hamex e stacvel
Բարև Ձեզ, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
Բարև ձեզ .. իսկ կարող ենք կարագի փոխարեն մարգարին օգտագործել?
Բարև Ձեզ, սիրելի Ռիմա: Եթե ցանկանում եք, կարող եք կարագի փոխարեն օգտագործել մարգարին: 🙂
Փորձեցի .. Շատ համեղ ստացվեց .. Շնորհակալություն…
Սիրելի Ռիմա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել: 🙂
Կներեք,իսկ թխելուց ձևամանի մեջ յուղաթուղթ կամ թիթեղ մեկնե՞նք
Եթե ձևամանը պատված է յուղով, ապա յուղաթղթի կարիք չկա: Սակայն, այն նաև չի խանգարի 🙂 եթե ցանկանում եք, կարող եք դնել