

- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ «Սնիկերս»
Բաղադրիչներ
- կարագ - 50 գր
- եղեգնաշաքար - 165 գր
- ձու - 1 հատ
- կակաո - 25 գր
- փխրեցուցիչ - 1/3 թ/գդ
- շոկոլադ սև - 50 գր
- գետնանուշ - 65 գր
- իրիս - ըստ ցանկության
- ալյուր - 125 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հալեցնում ենք, խառնում շաքարավազի հետ, ավելացնում ձուն և ձեռքի հարիչով լավ հարում:
- Չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ձվային զանգվածին և լավ խառնում:
- Ստացվում է փափուկ ու հաճելի խմորը, որը ձեռքերի չպետք է կպչի:
- Գետնանուշն ու շոկոլադը խոշոր կտրատում ենք և խառնում խմորին:
- 16 գնդիկ ենք ձևավորում, յուրաքանչյուրի մեջ դնում մի կտոր իրիս: Շարում ենք յուղաթղթի վրա և մի քիչ տափակացնում:
- Թխում ենք 180 աստիճանում 12-15 րոպե: Թխվելուց հետո հովացնում ենք ցանցի վրա:
- Ահա և վերջ:
Վերջում ավելացնենք, որ սնիկերս թխվածքաբլիթը պատրաստվում և սպառվում է շատ արագ, ուստի կարելի է միանգամից երկու բաժին պատրաստել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: