- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ «Օրեո»
Բաղադրիչներ
- կարագ - 115 գր
- կաթ - 25 մլ
- ձու - 1 հատ
- ալյուր - 150 գր
- կակաո - 50 գր
- շաքարավազ - 100 գր
- վանիլին - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 5 գր
- շաքարի փոշի - 140 գր
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչն ու վանիլինը խառնում ենք: 90 գր կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ձուն: Երկու զանգվածները միացնում ենք և սիլիկոնե թիակով լավ խառնում:
- Խմոր ենք պատրաստում և երկու հավասար մասերի բաժանում: Այնուհետև ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթներով, տափակեցնում և 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
- Պատրաստում ենք կրեմը: 25 գր կարագը շաքարի փոշու հետ լավ հարում ենք, ավելացնում վանիլինը և կաթը ու մի քանի րոպե հարում: Կրեմը լցնում ենք խոհարարակոն պարկի մեջ և տեղափոխում սառնարան:
- Խմորները դնում ենք յուղաթղթի վրա, ծածկում երկրորդ յուղաթղթով և գրտնակում: Այնուհետև շրջանների ենք բաժանում ու շարում յուղաթղթապատ ձևամանի մեջ: Թխում ենք նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե:
- Ժամանակը լրանալուն պես հանում ենք ջեռոցից, մեջը կրեմ քսում և ծածկում երկրորդ թխվածքաբլիթով:
- Ահա այսպես:
- Վայելում ենք:
Իսկ Դուք թխվածքաբլիթ «Օրեո» սիրու՞մ եք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Եթե չսիրեինք ինչու պետք է մտնեյինք ձեր էջ և բաղադրատոմսից ոգտվեինք