Թխվածքաբլիթ Whoopie

Կարդալ հետո
Նյութի հղումը ուղարկվել է ձեր էլ․ հասցեին։
Դաշտի լրացումը պարտադիր է։
Տեղի է ունեցել սխալ։ Փորձել կրկին։
Թխվածքաբլիթ Whoopie

Ի դեպ, նկատեցի՞ք, թե որքան նման է այս թխվածքաբլիթի «ժպիտը» հայտնի դերասանուհի Վուպի Գորլդբերգի ժպիտին: 🙂

—–

Մի փոքր պատմություն

Այս ամերիկյան հայտնի Whoopie թխվածքաբլիթն իսկական կռվախնձոր է ԱՄՆ-ի Մասաչուսեթս, Մեն, Նյու-Հեմփշիր և Փենսիլվանիա նահանգների միջև, որոնցից յուրաքանչյուրն իրեն է վերագրում այս գլուխգործոցի ստեղծումը:

Փենսիլվանիան պնդում է, որ տեղի հրուշակեղենի գործարանն արտադրել է այս թխվածքաբլիթները դեռ 1920 թվականից: Սակայն պաշտոնապես «Whoopie pie» անվանումը սկսել է օգտագործել միայն 1928-ից:

Մեն նահանգն իր հերթին, օգտագործելով այս փոքրիկ հապաղումը, հայտարարում է, որ Լյուիստոն քաղաքում 1925-ից ի վեր թխում են «Whoopie pie»: Մյուս երկու նահանգները, կարծես թե ժամանակագրական ակնհայտ ապացույցներ չունեն:

Ինչ վերաբերվում է անվանման ծագմանը, ապա այստեղ ևս երկու տարբերակ կա: Մի տարբերակում, երբ այս թխվածքաբլիթները պատրաստել են գերմանական ամիշների կանայք՝ իրենց ամուսինների համար: Վերջիններս, բացելով ճամփորդական կապոցները և գտնելով թխվածքաբլիթները, գոչել են «Whoo! Pie!», և այսպես, այս անուշեղենը սկսել են անվանել «Whoopie pie»:

Իսկ երկրորդ տարբերակում «Whoopie» պարզապես թարգմանաբար նշանակում է «Սև Լուսին»:

Դե ինչ, նման է 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

    1. Ցանկալի է կարագ օգտագործեք, բայց կարող եք նաև փոխարինել 🙂

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *