

- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20-25 minutes
Թխվածքներ շերտավոր խմորով և բալի միջուկով
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- բալ - 250 գր
- շաքարավազ - 3-5 ճ/գդ
- օսլա (крахмал) - 2-3 թ/գդ
- ձու - 2 հատ
- ալյուր - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Բալը քամում ենք, այնուհետև ավելացնում շաքարավազը և խառնում: Սեղանի վրա ալյուր ենք ցանում, պատրաստի խմորը գրտնակում ( մեկ ուղղությամբ) և բաժանում ենք քառակուսիների:
- Քառակուսիները պատում ենք ձվով, ավելացնում բալն ու օսլան, ինչից հետո խմորը զգուշությամբ փակում ենք:
- Պատառաքաղով ձևավորում ենք խմորի եզրերը:
- Թխվածքները դնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ, վրան հարած ձու քսում և 20-25 րոպե թխում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Ահա և վերջ:
Համեղ թխվածքներ շերտավոր խմորով , որը պետք է սառեցնել, վրան շաքարի փոշի ցանել և համտեսել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: