- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Թխվածք ”Բալով հյուսք”
Բաղադրիչներ
- ալյուր - 300 գր
- կաթ - 180 մլ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- խմորիչ - 5 գր
- շաքարավազ - 50 գր
- կարագ - 50 գր
- նուշի փաթիլներ - 10 գր
- աղ - ըստ ճաշակի
- Միջուկի համար՝
- բալ - 200 գր
- շաքարավազ - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Սառեցրած բալը մի փոքր թողնում ենք սենյակային ջերմաստիճանում և քամում:
Տաք կաթի մեջ լցնում ենք խմորիչը, 2 ճ/գդ շաքարավազը և մի փոքր ալյուր:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք հալեցրած կարագը, ձվի սպիտակուցն ու մնացած շաքարավազը: Զանգվածը լավ հարում ենք, ավելացնում մնացած ալյուրը, խառնում և վրան լցնում կաթով զանգվածը: Խմոր ենք հունցում և թողնում հասունանա:
- Խմորը 2 հավասար մասերի ենք բաժանում և գրտնակում 40 x 20 սմ չափով: Խմորներիի մի ծայրերին բալ ու շաքարավազ ենք լցնում և ռուլետանման փաթաթում:
- Խմորների ծայրերն ամրացնում ենք և հյուսքի նման իրար մեջ փաթաթում:
- Հյուսքի մետեղում փայլաթիթեղից գունդ ենք դնում, վրան ձվի դեղնուց քսում և նուշի փաթիլներ ցանում:
- Թխում ենք նախօրոք 160-180 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Համեղ թխվածք , որը անպայման փորձել է պետք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: