- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 35 minutes
Թխվածք «Փարիզ-Բրեստ»
Բաղադրիչներ
- Միջուկի համար՝
- պնդուկ - 200 գր
- շաքարավազ - 55 գր
- ջուր - 33 գր
- բուսայուղ - 15-20 գր
- Եփովի կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 50 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 25 գր
- կաթ - 350 մլ
- վանիլին - 1 պտղունց
- «Փարիզ-Բրեստ» կրեմի համար
- կրեմ եփովի - 375 գր
- կարագ - 140 գր
- խորիզ - 90 գր
- Խմորի համար՝
- ջուր - 80 մլ
- կաթ - 80 մլ
- աղ - 2 գր
- շաքարավազ - 4 գր
- կարագ - 75 գր
- ալյուր - 100 գր
- ձու - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պնդուկը կեղևահանում ենք։ Դնում ենք 100 աստիճան տաքացրած ջեռոցում և պահում 5 րոպե, որից հետո խառնում ենք ու կրկին թողնում 5 րոպե։ Այդ ընթացքում ջուրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու եռացնում։
- Պնդուկը լցնում ենք ստացված օշարակի մեջ, ապա խառնում։
Երբ դառնում ենք կարամելագույն, ավելացնում ենք բուսայուղը, կրկին զգուշորեն խառնում ու թողնում ենք, որ սառչի։ - Պնդուկի մի մասը թողնում ենք ամբողջական, իսկ մյուս մասը բլենդերով հարում ենք։
Եթե զանգվածը շատ պինդ է ստացվում, կարելի է ավելացնել մի քիչ բուսայուղ։ - Պատրաստում ենք եփովի կրեմը, որի համար կաթն ու վանիլային շաքարը դնում ենք թույլ կրակի վրա ու եռացնում, ապա ձվի դեղնուցները խառնում ենք օսլայի ու շաքարավազի հետ, ավելացնում ենք տաք կաթի մի մասը։ Ամբողջ զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում միջին ուժգնության կրակի վրա և անընդհատ խառնելով եփում՝ ստանալով պինդ ու կրեմային զանգված։
- Կրեմը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով ու թողնում ենք, որպեսզի սառչի։
- Այժմ պատրաստում ենք Պարի-Բրեստ կրեմը, որի համար եփովի կրեմը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք միջին արագությամբ, ապա ավելացնում ենք փափկած կարագն ու հարում ենք՝ ստանալով պինդ զանգված։
Այնուհետև ավելացնում ենք խորիզն ու կրկին հարում։ - Իսկ հիմա հերթը խմորինն է։ Կաթը, ջուրը, աղը, շաքարավազն ու կարագը դնում ենք կրակի վրա ու հասցնում եռման աստիճանի։ Անմիջապես ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք։
- Երբ խմորն արդեն սկսում է կպչել կաթսայի հատակին, հանում ենք կրակի վրայից, լցնում ենք հարիչամանի մեջ ու հարում ենք։
- Խմորի սառչելուց հետո ավելացնում ենք հարած ձուն և զգուշորեն խառնում ենք։ Ստացվում է թեթևակի ծորացող խմոր, որը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ։
- Խմորից ստանում ենք 16-18 սմ տրամագծով շրջան, որի ներսում կրկին մեկ շրջան ենք անում, իսկ երրորդ շրջանը գծում ենք երկու շրջանների վրա։ Վրան շաղ ենք տալիս նուշի փաթիլներ ու շաքարի փոշի և 15 րոպե թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, որից հետո ջերմաստիճանն իջեցնում ենք՝ դարձնելով 160 աստիճան և թխում 20 րոպե։
Այնուհետև թողնում ենք, որ սառչի և սուր դանակի օգնությամբ վերին շերտը հանում ենք։ Խմորաշերտը պատում ենք խորիզով և կարամելացված պնդուկով ու կրեմով։
Դնում ենք վերին շերտը, գեղեցիկ ձևավորում ենք ու զարդարում մանրացրած պնդուկով։ - Մատուցում ենք սառը վիճակում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
«Փարիզ-Բրեստ»-ի 10-րդ կետը անհասկանալի է