- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 20 minutes
Թխվածք «Զատիկի ձու»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 180 գր
- կարագ - 100 գր
- շաքարի փոշի - 20 գր
- թթվասեր - 20 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- Միջուկի համար՝
- ջեմ - 60 գր
- Կրեմի համար՝
- սերուցք (33% յուղ.) - 150 գր
- կարագ - 70 գր
- շաքարի փոշի - 1-2 ճ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- Ինչպես նաև՝
- կոկոսի քերուկ - ըստ ճաշակի
- նուշի փաթիլներ - ըստ ճաշակի
- չիր - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրն ու շաքարի փոշին լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք կտրատած կարագն ու հարում ենք։
- Ավելացնում ենք ձվի դեղնուցն ու թթվասերը։
- Խմորը վերածում ենք գնդի, 30-60 րոպե պահում ենք սառնարանում և 20 րոպե՝ սառցախցիկում։
- Յուղաթղթի վրա գծում ենք 21 սմ տրամագծով շրջանակ, ապա շրջում ենք հակառակ կողմով։
- Բացում ենք խմորը սկզբում գծած շրջանակի չափով, ապա աստիճանաբար մեծացնում և ափսեի օգնությամբ եզրերը հավասարեցնում ենք գծած շրջանագծի չափով։
- Խմորի մնացորդները պահում ենք եզրերի համար։
Պատառաքաղի օգնությամբ ծակծկում և 20-30 րոպե պահում ենք սառնարանում։
15-20 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Միջուկի համար օգտագործում ենք ցանկացած ջեմ կամ մուրաբա։ Մենք օգտագործել ենք հաղարջի ջեմ։
- Այժմ պատրաստում ենք կրեմը, որի համար սերուցքը հարում ենք, ավելացնում ենք սենյականի ջերմաստիճանի սերուցքային պանիր, շաքարի փոշի, վանիլային շաքար և կրկին հարում ենք։
Խմորաշերտը պատում ենք ջեմով, ապա՝ կրեմով։
- Վրան շաղ ենք տալիս կոկոսի քերուկ, զարդարում ենք նուշի փաթիլներով և այլն։
- Թխվածքը պատրաստ է։
Վայելում ենք մեկ բաժակ համեղ թեյով կամ սուրճով մեր սիրելիների ու մտերիմների հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: