- Yield: 40-60 րոպե անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 35 minutes
Թխվածք «Կարպատկա»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք Խմորը: Ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում աղը, շաքարավազն ու կտրատած փափուկ կարագը:
- Դնում ենք միջին ուժգնության կրակին և տաքացնում մինչև կարագի լուծվելը: Կրակից վերցնում ենք, ավելացնում ալյուրը: Նորից դնում ենք կրակին ու անընդհատ խառնելով եփում, մինչև խմորը գնդվի, իսկ կաթսայի հատակին կեղև առաջանա (մոտ 2-3 րոպե):
- Կրակից վերցնում ենք, խմորը դնում կաթսայի ի մեջ: Հատ-հատ ավելացնում ենք ձվերը: Ամեն մի ձուն ավելացնելուց հետո խմորը թիակով խառնում ենք մինչև համասեռ դառնալը: Պետք է հետևել, որ խմորը շատ չջրիկանա: Դրա համար կարելի է վերջին ձուն պատառաքաղով առանձին հարել ու քիչ-քիչ ավելացնել: Պետք է ստացվի հարթ ու փայլուն խմոր:
- Խմորը լցնում ենք յուղաթուղթ փռած տապակի մեջ և հավասարեցնում:
- Դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, թխում 30-35 րոպե:
Պատրաստում ենք կրեմը: 100 մլ կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ալյուրն ու օսլան, լավ խառնում մինչև համասեռ զանգված ստանալը:
- Ավելացնում ենք մնացած կաթը, շաքարավազն ու վանիլինը: Դնում ենք միջին ուժգնության կրակին և անընդհատ խառնելով եփում մինչև խտանա:
- Կրակից վերցնում ենք, տեղափոխում կաթսայի մեջ: Ելակը բլենդերով տրորում ենք: Ավելացնում ենք եփած կրեմն ու լավ խառնում:
Կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք, թողնում հովանա: Կարագը հարում ենք մինչև կրեմանման դառնալը: Քիչ-քիչ ավելացնում ենք եփած պուդինգը, ամեն անգամ ավելացնելուց հետո լավ հարում: Ելակի հյութի պատճառով կրեմն այնքան էլ հարթ ու համասեռ չի լինի, սակայն սառած վիճակում չի ծորա: - Արդեն սառած խմորի շերտը հավասար կիսում ենք: Մի կեսը դնում սկուտեղի վրա և ծածկում կրեմով:
- Վրան դնում ենք խմորի երկրորդ կեսը:
- Վրայից շաքարի փոշի ենք ցանում, 40-60 րոպեով դնում սառնարան: Կտրատում ենք ու մատուցում:
«Կարպատկա» թխվածք կարելի է պատրաստել նաև սառեցրած ելակով: Ի դեպ, բալով նույնպես շատ համեղ է ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: