- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Թխվածք «Կոնկորդ»
Բաղադրիչներ
- Շոկոլադային բեզեի համար՝
- ձվի սպիտակուց - 120 գր (4 հատ)
- շաքարի փոշի - 120 գր
- կակաո - 30 գր
- շաքարավազ - 120 գր
- Ազնվամորիով շոկոլադե մուսսի համար՝
- շոկոլադ սև - 100 գր (70%)
- կարագ - 60 գր
- շաքարի փոշի - 20 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- ձվի սպիտակուց - 90 գր (3 հատ)
- ազնվամորի - 120 գր (խյուս)
- ագար-ագար - 4 գր
- շաքարավազ - 3,5 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադային բեզեն: Ջեռոցը 110-120 աստիճան տաքացում ենք: Յուղաթղթի վրա 7 սմ շառավղով 15 շրջան ենք նկարում: Շաքարի փոշին ու կակաոն խառնում ենք, մանր մաղով անցկացնում ու դնում մի կողմ: Սպիտակուցները հարում ենք մինչև թեթև փրփրելը, երեք անգամով քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը: Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև խիտ, կայուն փրփուր դառնա:
Սպիտակուցների վրա մի փոքր կակաոյի ու շաքարի փոշու խառնուրդ ենք մաղում, խառնում պտտաձև շարժումներով՝ թիակը մի կողմ, թասը՝ մյուս: Խմորը լցնում ենք 1.2 սմ գլխադիրով հրուշակային պարկի մեջ, ճզմում յուղաթղթի վրա՝ ձևավորելով 15 շրջան: Մնացած մասով զոլեր ենք գծում (խմորը բավականացնում է մոտավորապես 2 տապակի համար):
2 ժամ թխում ենք ջեռոցում՝ ջեռոցը կիսաբաց թողնելով, որպեսզի խոնավությունը դուրս գա: Ջեռոցն անջատում ենք, տապակը ջեռոցի ներսում թողնում ևս 1 ժամ, որպեսզի հովանա: Ջեռոցից հանում ենք, թողնում լրիվ հովանան (ի դեպ, շերտերը կարելի է նախապես թխել, դնել հերմետիկ տարայի մեջ ու 2-3 օր պահել սենյակային ջերմաստիճանում):
- Պատրաստում ենք ազնվամորիով շոկոլադե մուսսը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք (պետք է այնպես անել, որ կաթսայի հատակը ջրին չհասնի), ավելացնում ենք փափուկ կարագը և խառնում մինչև լուծվելը: Զանգվածին ավելացնում ենք մաղած շաքարի փոշին և ձեռքի հարիչով խառնում:
Այնուհետև ազնվամորու խյուսին ագար-ագար ենք ավելացնում, խառնում, դնում կրակին և հասցնում եռման: Լցնում ենք շոկոլադային զանգվածի վրա, լավ խառնում և հովացնում:
Դեղնուցն ու 1,5 ճ/գդ շաքարավազը հարում ենք մինչև կրեմանման զանգվածի վերածվելը: Ստացված զանգվածն ավելացնում ենք շոկոլադային զանգվածի վրա և թիակով խառնում:
Սպիտակուցներն ու 2 ճ/գդ շաքարավազը խառնում ենք, դնում գոլորշու վրա ու հարիչի միջին արագությամբ անընդհատ հարում: Տաքացնում ենք մինչև 50-60 աստիճան, գոլորշու վրայից վերցնում, հարում ենք ևս 10 րոպե՝ մինչև պինդ փրփուրի վերածվելը:
Հարած սպիտակուցն ավելացնում ենք շոկոլադային զանգվածին: Թիակի պտուտակաձև շարժումներով խառնում ենք մինչ համասեռ դառնալը: Այս ամենից հետո մուսսն ամուր ծածկում ենք թաղանթով, դնում սառնարանի մեջ ու պահում առնվազն 1 ժամ:
- Սկսում ենք հավաքել տորթը: Կլոր շերտերը յուղաթղթից պոկում ենք, զոլերը՝ կտրատում: Մուսսը լցնում ենք հրուշակային պարկի մեջ, ճզմելով շրջանաձև լցնում շերտի վրա, նորից մի շերտ դնում, վրայից մուսս լցնում և դնում երրորդ շերտը: Ստացվում է եռաշերտ փոքրիկ տորթ, որի կողքերին ու վրան նորից մուսս ենք քսում: Անկանոն զարդարում ենք բեզեի զոլերի փոքրիկ կտորներով և դնում սառնարանը:
- Ցանկության դեպքում կարելի է վրան շաքարի փոշի ցանել:
- Ահա և վերջ:
Նման թխվածք կարելի է պատրաստել նաև ավելի մեծ՝ մեկ ձևամանում, ամբողջական, հետո կտրատել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: