

- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25 minutes
Թխվածք ”Կրեմով կոներ”
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 2 գունդ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- ձու - 1 հատ
- ջուր - 50 մլ
- շաքարավազ - 100 գր
- աղ կիտրոնի - 1 պտղունց
- Ինչպես նաև՝
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Շերտավոր խմորները գրտնակում ենք և 2.5 սմ լայնությամբ երկար շերտերի բաժանում:
- Յուղաթղթից եռանկյուններ ենք կտրում, կոներ ենք ձևավորում և ամրացնում:
- Խմորները ներքևից սկսում ենք փաթաթել կոների վրա:
- Տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և կոներին հարած ձու քսում:
- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
- Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազն ու ջուրը դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնելով տաքացնում 118 աստիճան: Սպիտակուցները 1 պտղունց կիտրոնի աղի հետ լավ հարում ենք և կամաց-կամաց միացնում ենք օշարակին:
- Խոհարարական պարկի միջոցով կրեմը լցնում ենք կոների մեջ:
- Ահա և վերջ: Վրան շաքարի փոշի ենք ցանում և մատուցում:
Համեղ թխվածք, որը սիրում են հատկապես փոքրիկները 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: