Թխվածք ”Ռեշոտո”
Բաղադրիչներ
- կակաո - 25 գր
- կաթ - 125 մլ
- փխրեցուցիչ - 8 գր
- վանիլին - 10 գր
- ձու - 2 հատ
- բուսայուղ - 125 մլ
- ալյուր - 160 գր
- շաքարավազ - 120 գր
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- ձվի սպիտակուց - 4 հատ
- աղ կիտրոնի - 1/4 թ/գդ
- շաքարավազ - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, կակաոն, աղն ու փխրեցուցիչը լավ խառնում ենք: Ձուն, շաքարավազն ու վանիլինը լավ հարում ենք, աստիճանաբար ավելացնում բուսայուղն ու կաթը:
- Այս ամենից հետո լցնում ենք չոր բաղադրիչներով խառնուրդը:
- Խմորը լցնում ենք 22 х 32 սմ տրամագծով ձևամանի մեջ և նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 35-40 րոպե:
Խմորը մի փոքր հասցնում ենք սենյակային ջերմաստիճանի և շրջաններ ենք ձևավորում:
- Պատրաստում ենք կրեմը: Ձվի սիպտակուցները լավ հարում ենք, լցնում շաքարավազը, կիտրոնի աղը և կրկին հարում: Կրեմը լցնում ենք բիսկվիթի մեջ:
- Այնուհետև կրեմապատում ենք տորթը և վրան լցնում թխվածքի փշրանքները:
- Ահա և վերջ:
Թխվածք ”Ռեշոտո”, որը և յուրահատուկ է և շատ համեղ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
шат ачели э ерб отар техум мер майрени лезун эм кардум ев амех тхвацкнер у утестнер эм патрастум ес эл шат амов эм патрастум ев индз дур эн галис болор бахадратомсерн
Շնորհակալություն գնահատանքի համար, սիրելի Սվետլանա: Նման խոսքերը մեզ անչափ ոգևորում են:
Klassno nado poprobovat prigotovit
Interesniy rezzept poprobuyu.