

- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Թխվածք փխրուն խմորով և կարամելային շերտով
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 300 գր
- կարագ - 220 գր
- խտացրած կաթ - 200 գր
- մեղր - 2 ճ/գդ
- շոկոլադ սպիտակ - 50 գր
- շոկոլադ կաթնային - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները 120 գր կարագի հետ լավ խառնում ենք և լցնում յուղաթղթապատ խորը ձևամանի մեջ:
՛
- Պատրաստում ենք կարամելը: Խտացրած կաթի վրա լցնում ենք 100 գր կարագն ու մեղրը:
- 15-20 րոպե հարելով եփում ենք մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանալը:
- Լցնում ենք հիմքի վրա:
- Գոլորշու վրա հալեցնում ենք սկզբում կաթնային շոկոլադը, այնուհետև՝ սպիտակը: Կարամելի վրա լցնում ենք կաթնային շոկոլադը և վրան սպիտակ շոկոլադով նախշեր անում:
- 20-30 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ:
- Ահա և վերջ:
Ստացանք համեղ ու գեղեցիկ թխվածք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzez.isk ays karamely karoxenq snikersi hamar ogtagorcel
Բարև Ձեզ, այո, ցանկության դեպքում կարող եք նաև ՛՛Սնիկերս՛՛ պատրաստելու համար օգտագործել 🙂
shat shnorhakalutyun .shat hamex baxadratomser uneq .shat hachelie
Բարև Ձեզ, անչափ շնորհակալ ենք բարձր գնահատանքի համար 🙂