- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Թխվածք փխրուն խմորով և ջեմով
Բաղադրիչներ
- ալյուր - 560 գր
- կարագ - 310 գր
- շաքարավազ մանր - 207 գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- աղ - 2 գր
- սոդա - 1 գր
- վանիլին - 10 գր
- ջեմ խնձորի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սառը կարագը խորանարդաձև կտրատում ենք, հարիչով կամ խոհանոցային կոմբայնում հարում: Ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը: Առանձին կաթսայի մեջ թեթևակի հարում ենք մեկ ձուն ու մեկ դեղնուցը և քիչ-քիչ լցնում կարագի վրա: Սոդան քացախով մարում ենք ու լցնում խմորի մեջ: Ալյուրը մաղում ենք և աղի հետ ավելացնում խմորին:
- Խմոր ենք հունցում և մի քիչ սառեցնում սառնարանում:
- Սառած խմորը կիսում ենք երկու մասի: Եթե ջեռոցի տապակը մեծ է, կարելի է և չկիսել:
- Խմորը 8 մմ հաստությամբ գրտնակում ենք, որպեսզի թխվելիս լավ բարձրանա:
- Փաթաթում ենք գրտնակի վրա:
- Փռում ենք յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
- Թխում ենք 240 աստիճանում 8-15 րոպե, մինչև որ թեթևակի կարմրի: Երկար թխել պետք չէ, քանի որ թխվածքը չոր կստացվի: Նույն կերպ թխում ենք խմորի մյուս կեսը:
- Թխված շերտերը հավասարեցնում ենք: Ավելորդ մասերը պահում ենք, որպեսզի փշրանք դարձնենք: Առաջին շերտի վրա քսում ենք ջեմի կեսը:
- Ծածկում ենք երկրորդ շերտով: Քանի որ շերտերը շատ նուրբ ու կոտրվող են, կարելի է ջեմ քսելուց հավասարեցնել:
- Վրան քսում ենք ջեմի մյուս կեսը:
- Ամենավերջում ցանում ենք փշրանքները:
- Նախքան կտրելը ցանկալի է թողնել մի քանի ժամ, որպեսզի շերտերը փափկեն:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Դե, իսկ եթե այնքան ախորժելի թխվածք է ստացվել, որ չեք համբերում, կարելի է անմիջապես կտրել ու համտեսել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knerek eye sodan kacaxov chbacenk urraki edpes lcnenk klini?
Բարև Ձեզ Մարինե ջան, այո, կարող եք քացախ չօգտագործել 🙂
barev dzez nereceq isk inchu e baxadratomsum grvac 3 dexnuc,bayc 1n e ogtagorcvum?