- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40-60 minutes
Թխվածք “Magic Cake”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 24x24 սմ քառակուսաձև ձևամանի կամ 26 սմ տրամագծով կլոր ձևամանի համար (ձևամանը պետք է հանվող չլինի, քանի որ խմորը ջրիկ է, կարող է ծորալ)։
- Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները 1 պտղունց աղի հետ հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք (8-15 րոպե)։ Դնում ենք մի կողմ։
- Դեղնուցները հարիչի բաժակի մեջ ենք լցնում և շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք։ Այնքան ենք հարում մինչև զանգվածը սպիտակի և ծավալով ավելանա։
- Ավելացնում ենք ջուրը, հալեցրած կարագը (բայց ոչ տաք վիճակում) և մի քանի րոպե հարում ենք։ Այնուհետև, անընդհատ հարելով, ավելացնում ենք ալյուրը։
- Կաթը լցնում ենք զանգվածի մեջ և հարում ենք մինչև համասեռ դառնա։ Ջրիկ խմոր ենք ստանալու։
- Սպիտակուցային զանգվածը (3 անգամով ենք լցնում) խմորի մեջ ենք ավելացնում ` յուրաքանչյուր անգամ սպիտակուցները լցնելուց հետո լավ խառնում ենք։
- Խմորը լցնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցում 40-60 րոպե թխում ենք` մինչև թխվածքի երեսը թեթևակի կարմրի։ Թխվելու ժամանակը կախված է ջեռոցից։
Պատրաստի թխվածքը սառեցնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի և մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը։
Ձևամանից հանում ենք, կտրատում, վրան շաքարի փոշի ցանում և մատուցում։
Այպիսով, շատ համեղ թխվածք “Magic Cake” , որը կարող եք մատուցել հարած սերուցքի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
knereq ays txvacq@ verevic epvum e, isk nerqevi masum voch?
Տաթև ջան, թխվածքի ողջ խմորը լցնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցում 40-60 րոպե թխում ենք 🙂