- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 15-20 minutes
Թխվածքաբլիթ-ձվիկներ Զատիկի համար
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 3 հատ
- ալյուր - 150 գր
- շաքարավազ - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Սրճային օշարակ համար՝
- սուրճ սև - 2 ճ/գդ
- ջուր - 100 մլ
- Շաքարավազով օշարակի համար՝
- շաքարավազ - 6 ճ/գդ
- ջուր - 4 ճ/գդ
- լիկյոր - ըստ ճաշակի (ամարետտո)
- Սուֆլեի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- կաթ - 300 մլ
- շաքարավազ - 200 գր
- ժելատին - 30 գր
- դեղձ - 2 հատ(պահածոյացված)
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը շաքարավազի հետ հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք։
- Հարած ձվերի մեջ ալյուր ենք ավելացնում։ Ալյուրը խորհուրդ է տրվում մաղել խմորի մեջ ավելացնելուց անմիջապես առաջ։
- Ավելացնում ենք փխրեցուցիչը։ Լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան և խմորը համասեռ դառնա։ Դա կարող ենք անել ինչպես ձեռքով, այնպես էլ հարիչով։
- Տապակը յուղով պատում ենք կամ փայլաթիթեղով ծածկում։ Խմորը ձևամանի մեջ ենք լցնում և հավասարեցնում ենք։
- Ձևամանը տեղափոխում ենք մինչև 180-200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 15-20 րոպե թխում ենք։
- Պատրաստի շերտը թողնում ենք սառչի։ Եթե շերտի տակ փայլաթիթեղ կա, ապա սառելուց հետո այն հանում ենք ։
- Սուֆլեն պատրաստելու համար սկսում ենք ժելատինից. ժելատինը լցնում ենք 200 մլ եռացրած սառացրած ջրի մեջ և թողնում ենք այնքան, որքան նշված է փաթեթի վրա։
- Պատրաստում ենք սրճային օշարակը.
Սուրճի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք ջազվեի մեջ և եփում, ապա թողնում ենք, որ այն թրմվի մոտ 20 րոպե։
- Քանի դեռ սուրճը թրմվում է, պատրաստում ենք շաքարավազով օշարակը. մետաղական ոչ մեծ ամանի մեջ ենք լցնում շաքարավազը և ավելացնում ենք եռացրած ջուրը (4 ճ/գդ)։
- Դնում ենք կրակի վրա և անընդհատ խառնելով հասցնում եռման աստիճանի։ Այնուհետև սուրճը մաղի միջոցով լցնում ենք ստացված շաքարավազով օշարակի մեջ։ Ավելացնում ենք ամարետտոն կամ ցանկացած այլ լիկյոր` ըստ ճաշակի։ Այս օշարակով շերտը փափկեցնում ենք։ Կամ էլ կարող ենք շերտը պահածոյացված մրգերի օշարակով փափկեցնել։
- Պատրաստում ենք սուֆլեն։
Ժելատինը ուռչելուց հետո, դնում ենք կրակի վրա և տաքացնում ենք մինչև ժելատինը ամբողջությամբ լուծվի, բայց չենք եռացնում։ Սերուցքի մեջ շաքարավազ ենք ավելացնում և հարիչով հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք կաթն ու լավ խառնում ենք։
- Զգուշորեն ավելացնում ենք ժելատինը և կրկին խառնում ենք։ Ստացված սուֆլեն 10-20 րոպեով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի այն մի քիչ թանձրանա։ Շատ կարևոր է սառնարանում երկար չպահել, այլապես գնդիկներ կառաջանան, որոնք հետագայում արտաքին տեսքի վրա կանդրադառնան։Սուֆլեն սառնարանից հանում ենք և տարածում սառած շերտի վրա։ Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի սուֆլեն վերջնականապես սառչի։
- Ձևավորում ենք թխվածքաբլիթները։
Ձվի տեսքով թխվածքաբլիթ ստանալու համար կարող ենք հատուկ ձվաձև ձևամաններ վերցնել կամ էլ թղթի վրա ձու նկարել և կտրել` այն որպես տրաֆարետ օգտագործելով։
- Տրաֆարետը զգուշորեն դնում ենք սուֆլեի վրա և սուր դանակով ուրվագծերով կտրում ենք։
- Պահածոյացված դեղձից կամ ծիրանից «դեղնուց» ենք կտրում։ Դրա համար դանակով վերևամասը կտրում ենք, և տեղափոխում ենք սուֆլեի վրա` դեղնուցի խաբկանք ստեղծելով։
- Եվ ամեն բան պատրաստ է:
Այսպիսով, Զատիկի համար նախատեսված թխվածքաբլիթները պատրաստ են, կարող եք զարմացնել Ձեր հյուրերին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Прелесть!
Lav e
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
Շատ լավնա ստացվե
Շատ լավ է Մարիամ ջան 🙂
SHAT LAV BAXADRA TOMSEREN
Շնորհակալություն 🙂
SHAT URAXENQ ZER BAXADRA TOMSERIC
Մենք նույնպես ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂