- Yield: 1 օր անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 15 minutes
Ժելեով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ժելատինը խառնում ենք ջրի հետ ըստ փաթեթի վրա գրված ցուցումների։ 40-60 րոպե հետո տաքացնում ենք այն, բայց չենք եռացնում: Ժելատինը պետք է ամբողջությամբ լուծվի։ Այնուհետև սառեցնում ենք։
Ձվերով, շաքարավազով, սոդայով և ալյուրով խմոր ենք հունցում բիսկվիթի համար։
Ստացված խմորը լցնում ենք ձևամանի մեջ և դնում ենք ջեռոցի մեջ:
- Բիսկվիթը թխում ենք 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Սառած բիսկվիթը 1,5x1,5 չափի քառակուսիների ենք բաժանում։ Նարինջներն ու մանդարինները կեղևազրկում ենք։ Մանդարինները մաքրում ենք, իսկ նարինջները շրջանաձև կտրատում։ Անանասն ու բանանը խորանարդաձև կտրատում ենք։
- Թթվասերը շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում ենք վանիլինը և սառած ժելատինը, լավ խառնում ենք, եթե ժելատինը ճիշտ չափով ենք խառնել,10 րոպեից կրեմը կսկսի սառել, այնպես որ ամեն ինչ շատ արագ պետք է անենք։
- Մրգերը բացվող (հանվող) ձևամանի մեջ գեղեցիկ դասավորում ենք։
- Ավելացնում ենք բիսկվիթի կեսը։
- Մրգերը դնում ենք բիսկվիթի կտորների վրա` վրայից կրեմ ենք լցնում, այնուհետև դնում ենք բիսկվիթի մյուս մասը և մրգերը, և կրկին վրան կրեմ ենք լցնում։
- Տորթը սննդային փաթեթով ծածկում ենք և տեղափոխում սառնարանը (տորթը գիշերը սառնարանում պետք է մնա)։ Հաջորդ օրը տորթը զգուշորեն ձևամանից ափսեի մեջ ենք տեղափոխում։ Տորթի կտորները հավասար են, բիսկվիթը ներծծված է կրեմով, նուրբ է։ Շաքարավազի քանակությունը տորթի մեջ շատ չէ, այնպես որ մրգերի քաղցրությունը տեղին է։
Բարի ախորժակ։
Ժելեով տորթ պատրաստելիս կարող ենք մրգերի տեսականին փոփոխել ` ըստ ճաշակի և նախասիրության։ Շատ կարևոր է նաև ժելեն պատրաստելիս ուշադրություն դարձնել փաթեթի վրա նշված պատրաստման եղանակի հետ կապված ցուցումներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: