- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Ժելե “Ծիածան”
Բաղադրիչներ
- ժելե ելակի համով - 3 տուփ
- ժելե կիվիի համով - 2 տուփ
- խտացրած կաթ - 2 բանկա
- ժելատին - 90գր
Քայլերի հաջորդականություն
- Ջրով բացում ենք ժելեները ըստ տուփի վրա նշված եղանակի:
- Հարում ենք խտացրած կաթը:
250մլ եռման ջրով բացում ենք ժելատինը այնպես, որ գնդիկներ չառաջանան, ապա խառնում պատրաստի ժելատինը խտացրած կաթի հետ:
- Խորը ամանի մեջ լցնում ենք կարմիր ժելեյի շերտը և տեղափոխում սառնարան 10-15 րոպեով:
- Հանում ենք սառնարանից, վրան ավելացնում կաթնային ժելեի շերտը և կրկին տեղափոխում սառնարան 10-15 րոպեով:
- Այնուհետև լցնում ենք կանաչ ժելեյի շերտը և կրկին տեղափոխում սառնարան 10-15 րոպեով:
Ավելացնում ենք նաև կաթնային ժելեի շերտը և թողնում սառնարանում պնդանա 10-15 րոպե:
- Շերտերի նույն հերթականությամբ պատրաստում ենք ամբողջական "ծիածանը" և տաղափոխում սառնարան 2 ժամով վերջնական սառչելու:
- Դե ինչ, կարելի է համտեսել:
Ժելե”Ծիածան”-ի ցանկացած շերտի գույնը կարելի է փոփոխել ըստ նախասիրության 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Խնդրում եմ պատասխանեք ժելատինով տորթ զարդարելու նասադկաները որտեղից կարող ենք ձեռք բերել; Եվ ցուցադրեք զարդարման տեխնիկան: Նախապես շնորհակալ եմ:
Մոտ ապագայում սպասեք այդ տեղեկատվությունը մեր կայքում:
Անպայման կանդրադառնանք Ձեր հարցերին:
?
?shat hetaqrqir ER. Idk jelener@ vortexic karoxenq gnel?
Ժելեները վաճառվում են ցանկացած սուպերմարկետում 🙂
HETAQRQIRA
🙂
knereq es shat kuzenai imanal xtacrac kati poxaren karelie serucq ogtagorcel?
Ոչ, խտացրած կաթը չեք կարող փոխարինել 🙂
Nereceq isk im jelen inchu chsarec jrik mnac
Սիրելի Մերի, դա կարող է պայմանավորված լինել ջրի շատ քանակությամբ։ ։)