- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Ժելե տորթ Զատիկ
Բաղադրիչներ
- շաքարավազ - 320 գր (110+110+100)
- ալյուր - 320 գր (210+110)
- կարագ - 375 գր (125+250)
- կակաո - 1 ճ/գդ
- մուրաբա սև հաղարջի - 2ճ/գդ
- թթվասեր - 110 գր
- սոդա - 1 թ/գդ
- ձու - 5 հատ (2+3)
- կաթ - 500 մլ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 40 գր
- ժելե բալի համով - 160 գր
- կիտրոն - 0,5 հատ (կեղև)
- կիտրոն - 0,5 հատ (հյութ)
- շոկոլադ սև - 60 գր
Քայլերի հաջորդականություն
- Գունավոր շերտ.
125 գր կարագը շաքարավազի հետ հալեցնում ենք, մինչև շաքարավազն ամբողջովին տարրալուծվի: Սառեցնում ենք և 210 գրամ ալյուրն ավելացնելով, միասեռ խմոր հունցում: Գնդում ենք և սառեցնում:
- Սոդան թթվասերի մեջ լուծում ենք, ավելացնում ենք 2 հատ ձուն, մուրաբան, կակաոն և լավ հարում ենք: Ստացված խառնուրդին ավելացնում ենք խոշոր քերիչով անցկացված արդեն սառած խմորը: Թիակով խառնում ենք:
- Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված 24 սմ շառավղով ձևամանի մեջ: Թխում ենք 30 րոպե` մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում: Փայտիկով ստուգում ենք, եթե այն խմորի միջից չոր է դուրս գալիս, ուրեմն տորթը պատրաստ է։
- Թխված շերտը ցանցի վրա սառեցնում ենք:
- Բիսկվիթային շերտ.
3 ձուն 110 գր շաքարավազի հետ հարում ենք մինչև սպիտակի և ծավալով առնվազն 2 անգամ մեծանա: Առնվազն 5-7 րոպե խառնում ենք: Երկու չափաբաժնով ավելացնում ենք ալյուրը և թիակով` վերից վար և շրջանաձև շարժումներով խառնում ենք:
Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված 24 սմ տրամագծով ձևամանի մեջ: 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 30 րոպե րոպե թխում ենք: Փայտիկով ստուգում ենք, եթե այն խմորի միջից չոր է դուրս գալիս, ուրեմն տորթը պատրաստ է։
- Թխված շերտը ցանցի վրա սառեցնում ենք: Օղու բաժակով շերտի ամբողջ մակերեսին անցքեր ենք բացում: Նախընտրելի է դա անելի շերտի երեսի կողմից:
- Կրեմ.
Եգիպտացորենի օսլան 100 մլ սառը կաթի մեջ լուծում ենք: Մնացած կաթի մեջ ենք ավելացնում շաքարավազը և կիտրոնի` ժապավենաձև կտրած կեղևը, հասցնում ենք եռման աստիճանի և, անընդհատ խառնելով, բարակ շիթով ավելացնում ենք կաթում լուծած պուդինգը: Կրեմը եփում ենք, այնուհետև կիտրոնի կեղևը հանում: Պատրաստի կրեմը կիպ ծածկում ենք թաղանթով և թողնում ենք սառչի:
Կրեմին ավելացնում ենք փափկած կարագը և կիտրոնահյութն ու հարում ենք:
- Տորթը հավաքում ենք.
Գունավոր շերտը դնում ենք շրջանաձև սկուտեղի վրա: Պատում ենք մի փոքր ջրի մեջ լուծած բալի կամ այլ օշարակով:
Գունավոր շերտը պատում ենք ամբողջ կրեմով և բիսկվիթային շերտով ծածկում: Մի թեթև սեղմում ենք, որ բացված անցքերը 1/4-ով կրեմով լցվեն: Դա անհրաժեշտ է, որպեսզի անցքերի մեջ լցվող ժելեն դուրս չհոսի:
- Տորթի վրա ենք հագցնում օղակը: 80 գր ժելեն 150 մլ ջրի հետ (որում նախապես ավելացվել է սև հաղարջի 2 ճ/գդ մուրաբան) խառնում ենք: Թողնում ենք սառչի այնքան, մինչև կիսելի նման դառնա: Ստացված զանգվածը լցնում ենք փոսիկների մեջ և դնում սառնարանը:
- Երկրորդ ժելեն ( 80 գր) 150 մլ ջրում լուծում ենք, թողնում ենք սառչի և մի քիչ պնդանա, և տորթի ամբողջ մակերեսը այդ ժելեով ծածկում ենք: Թողնում ենք ամբողջությամբ սառչի:
Վարսահարդարիչի օգնությամբ մետաղյա օղակը տաքացնում ենք և զգուշորեն հանում: Յուղաթղթից տորթի բարձրությանը հավասար լայնությամբ ժապավեն ենք կտրում, որի երկարությունը իր հերթին հավասար պետք է լինի շրջագծին: Դրա վրա ենք քսում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցված շոկոլադը: Ժապավենը զգուշորեն փաթաթում ենք տորթի վրա` կողքերից սեղմելով: Դնում ենք սառնարանը և թողնում ենք սառչի: Այնուհետև թուղթը զգուշորեն պոկում ենք:
- Պատրաստի տորթը նախընտրելի է կտրտել լայնաշեղբ, սուր դանակով, որը նախապես տաքացված է:
- Անուշ լինի:
Կարծում ենք՝ այսպիսի ժելեով տորթ Զատիկ կհավանեն թե մեծերը, թե փոքրերը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: