

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 35 minutes
Ժուլիեն
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500գր
- ձիթայուղ - 2-3ճ/գդ
- պանիր - 30գր
- սոուս բեշամել - 250մլ
Քայլերի հաջորդականություն
- Վրան զարդարելու համար երկարությամբ կտրատում ենք մեկ սունկը և տապակում երկու կողմից ձիթայուղի մեջ:
Լվանում, չորացնում և կտրատում ենք սունկը, ապա տապակում ձիթայուղի մեջ 15-20 րոպե:
- Տապակած սնկին ավելացնում ենք սոուս բեշամելի կեսը և խառնում:
- Պատրաստի ուտեստը լցնում ենք ձևամանների մեջ, վրան ավելացնում ենք մնացած սոուսի կեսը և վրան դնում երկար շերտերով կտրատված պանիրն ու տապակած շամպինիոնի կտորները:
- Ձևամանները 25 րոպեով տեղափոխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:
Պատրաստի ժուլիենը մատուցում ենք տաք վիճակում:
Մատուցեք ժուլիենը, որպես նախուտեստ տոնական սեղանին մեկ բաժակ սպիտակ գինով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: