- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15-20 minutes
Ժուլիեն շամպինիոնով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Այս բաղադրատոմսի համար օգտագործելու ենք սունկն առանց ոտիկների:
Ամենից առաջ կտրատում ենք սունկը: Այնուհետև փոքր խորանարդիկներով մանրացնում ենք սեխն ու քերիչով քերում պանիրը:
- Սոխը կարագով տապակում ենք մինչև վարդագունելը, հետո նույն կերպ տապակում ենք սնկերը: (եթե կարագը չի բավականացնում, կարող ենք ձիթայուղ օգտագործել): Սնկերը տապակվելուն պես ավելացնում ենք 2 ճ/գդ ալյուրը և լավ խառնում:
- Ավելացնում ենք թթվասերը: Եթե սոուսը շատ խիտ է, մի քիչ կաթ կամ թթվասեր ենք ավելացնում, մինչև ստանանք հեղուկ թթվասերի խտության սոուս: Ստացված խառնուրդին աղ ու պղպեղ ենք ավելացնում և դնում ժուլիենի համար նախատեսված սպասքի մեջ:
- Այնուհետև զանգվածի վրա քերած պանիր ենք ցանում ու 5 րոպեով դնում 250 աստիճան տաքացված ջեռոցի մեջ, որպեսզի երեսին ոսկեգույն կեղև ձևավորվի:
- Ահա և վերջ:
Ժուլիեն բառը ֆրանսիական խոհանոցի տերմին է, նշանակում է մթերքը նախնական մշակման համար կտրատելու եղանակ: Այսօր ժուլիեն ասելով հասկանում ենք փոքր բաժիններով պանրով ու սնկով կերակրատեսակ:
Ժուլիենի մեջ ավելացվում են տարբեր բաղադրիչներ. հավի միս, ծովամթերք, բանջարեղեն, տարբեր համեմունքներ, սակայն հիմնական բաղադրիչները մնում են սունկը, գլուխ սոխը, սերուցքային սոուսն ու պանիրը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: