- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Իմերեթական խաչապուրի
Բաղադրիչներ
- խմորիչով խմոր - 300 գր
- պանիր սուլուգունի - 300 գր
- ալյուր
- աղ
- կարագ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք խմորիչով խմորն ու մի քիչ ալյուր։
- Ձեռքերով տրորում ենք ու բացում միջին չափի խմորաշերտ։
- Պանիրը քերիչով անցկացնում ենք, ավելացնում ենք ալյուրն ու ձուն, անհրաժեշտության դեպքում նաև՝ աղ։
- Զգուշորեն խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
- Խմորաշերտի կենտրոնում լցնում ենք միջուկը։
- Եզրերը վրա ենք բերում ու վերածում գնդի։
- Այնուհետև կրկին տրորում ենք ու այս անգամ ստանում ավելի հաստ խմորաշերտ։ Չպետք է մոռանալ խմորից մի փոքր հատված հանել, որպեսզի խաչապուրին չուռչի ու փքվի փուչիկի պես։
- Ձևամանի հակառակ կողմը պատում ենք յուղաթղթով, ապա դնում ենք խաչապուրին։
9. Թխում ենք 220 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե։
10. Պատրաստ լինելուց հետո հանում ենք, պատում կարագով ու մատուցում։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: