- Yield: 2 օր անց
- Prep Time: 2ժ 00 րոպե
Ինչպես պատրաստել խոզաճարպ (սալ)
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք թարմ խոզի ճարպը, լվանում ու կտրատում ենք 8-10 սմ երկարությամբ, 5-6 սմ լայնությամբ:
- Մայոնեզը, մանրացրած դափնու տերևը, սև պղպեղը, աղը, պապրիկան և սամիթը խառնում ենք:
- Կտորները բոլոր կողմերից պատում ենք համեմունքների խառնուրդով, ապա նաև` սխտորով:
- Յուրաքանչյուր կտորը փաթաթում ենք պոլիէթիլենային թաղանթի մեջ, դնում ենք 1 հատ մեխակ, 1-2 հատ հատիկավոր պղպեղ: Ստացված փաթեթները դնում ենք ևս երկու թաղանթի մեջ և հանգույց ենք անում:
- Վերցնում ենք մեծ կաթսա, որի կեսը լցնում ենք ջրով, փաթեթները դնում ենք կաթսայի մեջ կրակի վրա ու եփում ենք 2 ժամ: Կրակն ուժեղացնում ենք, որպեսզի ջուրը սկսի եռալ:
- Այնուհետև թողնում ենք, որ սառչեն, որից հետո 2 օր պահում ենք սառցախցիկում, ապա հանում ենք ու վայելում:
- Ահա, թե ինչ ախորժալի տեսք ունի խոզի ճարպը:
Սալի (խոզի ճարպի) պատրաստման շատ համեղ տարբերակ: Պատրաստեք ու վայելեք:
Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: