- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 5 minutes
Իսպանական ապուր ՛՛Գասպաչո՛՛
Բաղադրիչներ
- լոլիկ - 1 կգ
- տաքդեղ կարմիր - 200 գր
- վարունգ - 200 գր
- հաց սպիտակ - 50 գր
- սխտոր - 1-2 պճեղ
- քացախ գինու - 1-2 ճ/գդ
- ձիթայուղ - 4 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- չորահաց - մատուցման համար
Քայլերի հաջորդականություն
- Գասպաչոն հայտնի իսպանական ապուր է: Ապուրի հիմնական բաղադրիչը լոլիկն է, այդ իսկ պատճառով այն վառ արտահայտված լոլիկային համ ունի, որը լրացվում է ձիթայուղով և գինու քացախով: Գասպաչոն շատ օգտակար է, քանի որ թարմ բանջարեղենով է պատրաստվում: Ապուրի մեջ օգտագործվող լոլիկները ցանկալի է լինեն հասած, հյութեղ և ոչ շատ թթու: Լոլիկների վրա եռման ջուր ենք լցնում և 5-10 րոպե թողնում:
- Տաքդեղը սերմերից ազատում ենք և կտրատում:
- Վարունգները կեղևազատում ենք և կտրաում:
- Սխտորը շերտերով կտրատում ենք: Լոլիկը, տաքդեղը, վարունգն ու սխտորը լցնում ենք բլենդերի մեջ:
- Լավ հարում ենք մինչև կրեմանման կազմություն ստանանք: Այնուհետև ավելացնում ենք աղն ու պղպեղը, մի քանի գդալ ջրում թրջած հացը, քացախը, ձիթայուղը և կրկին հարում ենք (կարմիր գասպաչոն դառնում է նարնջագույն): Ապուրը 1-2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի լավ սառչի: Արագ սառեցնելու համար կարող ենք սառույց ավելացնել և բլենդերով հարել:
- Գասպաչոյի մեջ մատուցելիս չորահաց ենք լցնում:
Ի դեպ, Գասպաչո կարելի է ոչ միայն ապուրի տեսքով ուտել, այլև կարելի է պելմենների հետ որպես թեթև սոուս մատուցել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: