- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Իսպանական կոնֆետ Catànies
Բաղադրիչներ
- նուշ - 250-300 գր
- շաքարավազ - 200 գր
- շոկոլադ սպիտակ - 250 գր
- կարագ - 50 գր
- կակաո - ըստ ճաշակի
- հյութ կիտրոնի - մի քանի կաթիլ
Քայլերի հաջորդականություն
- Նուշի վրա եռացրած ջուր ենք լցնում, 10 րոպե թողնում և կեղևազրկում ենք: Նուշը լցնում ենք ձևամանի մեջ և 30 րոպեով տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
Շաքարավազի վրա մի քիչ կիտրոնի հյութ ենք լցնում և դնում ենք մեղմ կրակի վրա ու անընդհատ խառնելով՝ կարամելի վերածում: Լցնում ենք նուշը, խառնում և անմիջապես լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ: Երբ զանգվածը չորանա, մի քիչ նուշ դնում ենք մի կողմի վրա, իսկ մնացածը՝ բլենդերով մանրացնում:
- Սպիտակ շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում կարագն ու խառնում: Այնուհետև կամաց-կամաց ավեացնում ենք մանրացրած նուշը (շատ չպետք է լցնել, այլապես կոնֆետները կփշրվեն):
- Ստանում ենք խմորանման զանգված: Զանգվածից ընկույզի չափ գնդիկներ ենք պատրաստում և մեջը նուշ դնում:
- Կոնֆետների վրա կակաո ենք ցանում:
Պատրաստում ենք իսպանական շատ համեղ կոնֆետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dez nushi poxaren karank fistushka dnel
Բարև Ձեզ, այո, իհարկե կարող եք փոխարինել 🙂
incpes mist baxadratomsert lavn en
Շնորհակալ ենք մեր աշխատանքը գնահատելու համար 🙂
ՋԵՌՈՑՈՒՄ ՉԵՆՔ ԹԽՈՒՄ
Բարև Ձեզ, կոնֆետները ջեռոց պետք չէ տեղափոխել 🙂