- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25-30 minutes
Իսպանական կրեմ-բրյուլե “Crema catalana”
Բաղադրիչներ
- կաթ - 1լ
- շաքարավազ - 180 գր
- դարչին - 1 տաշեղ
- նարինջ - 1 հատ (կեղև)
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 25 գր
- ձվի դեղնուց - 7 հատ
- եղեգնաշաքար - 6 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 6 չափաբաժնի համար։
- Օսլան 150 մլ կաթի մեջ բացում ենք։
Մնացած կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազը, նարնջի կեղևն ու դարչինը։ Դնում ենք կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի և անջատում ենք։
- Դեղնուցները հարում ենք, ապա ավելացնում ենք օսլային խառնուրդը և խառնում:
- Տաք կաթը զտում ենք և հետ լցնում կաթսայի մեջ։ Անընդհատ խառնելով դեղնուցային խառնուրդը բարակ շիթով լցնում ենք կաթի վրա։ Դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփում ենք մինչև թանձրանա։ Եթե փայտե գդալը կրեմից հանում ենք, մատով վրան գիծ ենք անում և այդ գիծը երկար ժամանակ հստակ է մնում, նշանակում է կրեմը պատրաստ է։
- Ուշադիր եղեք. եթե կրեմը չափից շատ տաքացնենք, դեղնուցը կկտրվի և զանգվածն անհամասեռ կդառնա։
Կրեմը լցնում ենք փոքրիկ ձևամանների մեջ։ Ձևամանները տեղափոխում ենք սառնարանը և ամբողջությամբ սառեցնում ենք։
- Մատուցելուց առաջ կրեմի վրա շագանակագույն շաքարավազ ենք լցնում (սովորական շաքարավազն էլ հարմար կլինի) և խոհանոցային կրակայրիչով հալեցնում այն։
Եվ մատուցում ենք։
Այս աղանդերը այլընտրանքային ֆրանսիական կրեմ բրյուլե է , մի տարբերությամբ, որ այն չի թխվում և պատրաստվում է կաթով, ոչ թե յուղոտ սերուցքով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: