- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Իսպանական տորտիլյա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կիսալուսնաձև կտրատեք սոխը և կարտոֆիլը: Թեթևակի լվացեք կտրատված կարտոֆիլը ջրով,ապա չորացրեք սրբիչով:
- Ձիթայուղը լցրեք թավայի մեջ, տաքացրեք այն, ապա ավելացրեք կտրատված սոխը, տապակեք այդպես մի քիչ, որից հետո լցրեք կարտոֆիլը: Լավ խառնեք և տապակեք այդպես 10-15րոպե՝ չմոռանալով պարբերաբար խառնել այդ ընթացքում:
- Երբ կարտոֆիլը արդեն պատրաստ լինի, համեմեք աղ և պղպեղով, մանրացված հազրեվարդով, ցանկության դեպքում նաև մուսկատի ընկույզով:
- Առանձին տարայի մեջ հարեք ձուն, ավելացրեք պատրաստի կարտոֆիլը և լավ խառնեք:
Ստացված զանգվածը վերադարձրեք թավայի մեջ և տապակեք այդպես միջին կրակի վրա 3-4րոպե փակ կափարիչով:
Այնուհետև բացեք կափարիչը, թավայի վրա դրեք համապատասխան տրամագծով ափսե և դրա օգնությամբ շրջեք ուտեստը, որպեսզի այն մյուս կողմից ևս տապակվի 2-3րոպեի չափով:
- Պատրաստի տորտիլյայի վրա շաղ տվեք մանրացված հազրեվարդ և մատուցեք թթվասերի հետ:
Իսպանական տորտիլյա պատրաստելու լավագույն բաղադրատոմսը:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: