- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20-25 minutes
Իտալական աղանդեր շոկոլադով
Բաղադրիչներ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- շոկոլադ սև - 400 գր (դառը)
- շաքարի փոշի - 4 ճ/գդ
- լիկյոր - 4 ճ/գդ (Բեյլիզ)
- ընկույզ - 50 գր
- թխվածքաբլիթ - 50 գր
- կարագ - վրան քսելու համար
Քայլերի հաջորդականություն
- Ընկույզն ու թխվածքաբլիթները բլենդերի մեջ մանրացնում ենք: Կտրատած շոկոլադը լցնում ենք սերուցքի մեջ, ավելացնում շաքարի փոշին և թույլ կրակին, անընդհատ խառնելով, գրեթե եռման աստիճանի հասցնում:
- Այնուհետև կրակից վերցնում ենք և շարունակում հարել, մինչև շոկոլադն ամբողջությամբ լուծվի և զանգվածը դառնա թանձր, հարթ ու փայլուն: Ավելացնում ենք լիկյորը, խառնում ենք և մի կողմ դնում:
- Սննդային թաղանթի վրա կարագ ենք քսում և դնում ուղղանկյունաձև ձևամանի մեջ: Լցնում ենք ընկուզային զանգվածի կեսը, հարթեցնում ենք և թեթևակի սեղմում:
- Այս ամենից հետո զգուշորեն լցնում ենք թեթևակի սառած շոկոլադե-սերուցքային զանգվածը:
- Վրան ենք լցնում մնացած ընկույզն ու առնվազն 4 ժամով տեղափոխում սառնարան:
- Պատրաստի շոկոլադե աղանդերը զգուշորեն հանում ենք ձևամանից, դնում տախտակի վրա և ազատում սննդային փաթեթից:
Այնուհետև զգուշորեն մատուցարանի վրա ենք տեղափոխում և աղանդերի տակից հանում մնացած թաղանթը:
Այսպիսով, շոկոլադով աղանդերը պատրաստ է, կարող ենք կտրատել և 1 գավաթ սուրճի հետ համտեսել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hetaqrqir baner kan…hrashali eeeeeeeeee
Շատ շնորհակալ ենք 🙂
.hrashali eeeeeeeeee