- Yield: 6-7 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Իտալական դեսերտ ”Zuppa inglese”
Բաղադրիչներ
- Եփովի կրեմի համար՝
- կաթ - 500 մլ
- վանիլին - 0.5 թ/գդ
- շաքարավազ - 150 գր
- ձվի դեղնուց - 6 հատ
- ալյուր - 50 գր
- Ինչպես նաև՝
- բիսկվիթ - 3 հատ
- շոկոլադ սև - 100 գր
- սուրճ էսպրեսո - 100 մլ
- ռոմ - 50 մլ
- լիկյոր մրգային - 100 մլ (ազնվամորի)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթից 0.5 բաժակ առանձնացնում ենք, մնացածը լցնում կաթսայի մեջ, ավելացնում վանիլինը և դնում թույլ կրակին: Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո կրակից վերցնում ենք և մի կողմ դնում:
- Այդ ընթացքում շաքարավազը դեղնուցների հետ խառնիչով տրորում ենք:
- Ավելացնում ենք ալյուրն ու, անընդհատ խառնելով, բարակ շիթով լցնում առանձնացրած 0.5 բաժակ կաթը և խառնում, որպեսզի համասեռ զանգված ստանանք:
- Վանիլինով կաթից մի քիչ լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ, խառնում ենք, այնուհետև այդ զանգվածը լցնում կաթով կաթսայի մեջ և դնում թույլ կրակին:
- Կրակի վրա դնելուց հետո պետք է զանգվածը մոտ 12-15 րոպե անընդհատ խառնել, որպեսզի չվառվի կամ չկտրվի (պետք է թթվասերի թանձրության կրեմ ստանանք):
Պատրաստի կրեմը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ, ծածկում սննդային թաղանթով և թողնում ենք սառչի:
- Այդ ընթացքում թունդ սուրճ էսպրեսո ենք եփում, լցնում խորը ամանի մեջ, ավելացնում ռոմը և թողնում ենք սառչի:
Շոկոլադը կտրատում ենք, վրան մի քիչ կաթ կամ ջուր ավելացնում և գոլորշու վրա հալեցնում:
- Կրեմը 2 մասի ենք կիսում և մի մասի մեջ շոկոլադ ավելացնում:
- Պատրաստում ենք բիսկվիթը (ցանկալի է, որ այն բարձր չլինի):
- Բիսկվիթից բաժակի չափով շրջաններ ենք կտրում:
- Շրջանները դնում ենք բաժակների մեջ և թեյի գդալով շերտերը փափկեցնում ազնվամորու լիկյորով (եթե երեխաներին ենք հյուրասիրելու, ապա լիկյորը պետք է բացենք ջրով):
- Բիսկվիթի վրա թեյի գդալով շոկոլադե կրեմ ենք լցնում և ծածկում երկրորդ բիսկվիթով, որը թեթևակի սեղմում ենք, այնուհետև այդ շերտը փափկեցնում սուրճով և ռոմով (երեխաների համար պատրաստելիս, կարող ենք կակաոյով և կաթով փափկեցնել): Շերտի վրա լցնում ենք սպիտակ կրեմը:
- Եվ այդպես մինչև վերջ շարում ենք: Կրեմի վերջին շերտը կարող ենք լցնել հրուշակեղենային պարկով և զարդարել շոկոլադե քերուկով:
Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը (ցանկալի է գիշերը սառնարանում թողնել, որպեսզի ավելի համեղ լինի):
Այսպիսով, ինչպես հասկացաք, այսպիսի դեսերտ կարելի է մատուցել նաև երեխաներին՝ թեթևակի փոփոխած բաղադրատոմսով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: