- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Իտալական ուտեստ “Պեպերոնատա”
Բաղադրիչներ
- հավի ֆիլե - 500 գր
- ալյուր - 1 ճ/գդ
- սոխ - 2 գլուխ
- սխտոր - 4 պճեղ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- տաքդեղ կարմիր - 2 հատ
- լոլիկ - 400 գր
- լոլիկի մածուկ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Հավը լվանում ենք և 2x2 չափի կտորների բաժանում։ Այնուհետև աղով և պղպեղով համեմում ենք։ Ավելացնում ենք ալյուրն ու լավ խառնում։ Թավայի մեջ 2 ճ/գդ բուսայուղ ենք տաքացնում և ֆիլեն 5-7 րոպե տապակում։ Հանում ենք և տեղափոխում այլ ամանի մեջ։
- Սխտորը կամ ճզմում ենք, կամ էլ ոչ մեծ կտորների բաժանում։ Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք։ Տաքդեղը բարակ կտրատում ենք: Լոլիկը կեղևահան ենք անում, ավելացնում 2 ճ/գդ լոլիկի մածուկը և բլենդերով լոլիկի խյուս պատրաստում։
- Սոխն ու սխտորը 4-5 րոպե տապակում ենք (այն թավայում, որում տապակել էինք ֆիլեն)։
- Ավելացնում ենք տաքդեղը և 5 րոպե տապակում։
- Այհուհետև ավելացնում ենք մի կողմ դրած ֆիլեն։ Այդ զանգվածին ավելացնում ենք լոլիկի խյուսը, հասցնում եռման աստիճանի և 20-25 րոպե շոգեխաշում։
Մատուցելուց կարող ենք վրան կտրատված կանաչի լցնել։
Հաշվի առնելով այս ուտեստի անվանումը, ամենակարևորը դրանում գունավոր տաքդեղների առկայությունն է։ Մյուս բաղադրիչները կարող ենք ըստ ցանկության փոփոխել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: