- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 1ժ 25 րոպե
Իտալական ուտեստ «Տիմբալ» սմբուկով
Բաղադրիչներ
- մակարոն - 200 գր
- սմբուկ - 2 հատ
- միս տավարի (աղացած) - 200 գր
- գազար - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- ոլոռ - 150 գր (սառեցրած)
- ձիթայուղ - 3 ճ/գդ
- գինի սպիտակ - 100 մլ (չոր)
- լոլիկի մածուկ - 70 գր
- լոլիկ - 400 գր (պտղամիս)
- ջուր - 120 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- շաքարավազ - 1/4 թ/գդ
- ռեհան - մի քանի ճյուղ
- պանիր - 150 գր (չոր)
- պանիր պարմեզան - 50 գր
- պաքսիմատ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկները լվանում ենք, չորացնում և երկայնակի բարակ կտրատում: Երկու կողմից տապակում ենք չոր գրիլ-տապակի մեջ: Տապակած սմբուկների վրա աղ ենք ավելացնում և ձիթայուղ քսում:
- Ձիթայուղը կաթսայի մեջ տաքացնում ենք, մանր կտրատած սոխը տապակում մինչ ոսկեգույն դառնալը: Ավելացնում ենք խոշոր քերիչով քերած գազարը և տապակում մինչ փափկելը:
Բանջարեղենին ավելացնում ենք աղացած միսը, մոտ տասը րոպե տապակում, մինչև խճողակի գույնը փոխվի: Սպիտակ գինին ու լոլիկի մածուկը բաժակի մեջ խառնում ենք, լցնում կաթսայի մեջ:
- Նույն կերպ վարվում ենք նաև լոլիկի պտղամսի ու ջրի հետ: Խառնում ենք, մարմանդ կրակի վրա և ծածկած կափարիչով 30 րոպե շոգեխաշում:
Այդ ընթացքում եփում ենք պաստան: Քանի որ մակարոնը պետք է նաև ջեռոցում թխվի, խաշում ենք 2-3 րոպե ավելի քիչ, քան նշված է փաթեթավորման վրա:
Մսային սոուսին ավելացնում ենք աղ, սև պղպեղ, շաքարավազ և խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք սառեցրած կանաչ ոլոռը, խառնում և ծածկած կափարիչով շոգեխաշում ևս 15 րոպե:
- Պատրաստի մսով ռագուին ավելացնում ենք խաշած պաստան:
- Այնուհետև լցնում ենք քերած պանիրը, կտրատած ռեհանը և խառնում ենք:
- Սկսում ենք հավաքել տիմբալը: Յուղաթղթով պատված տապակի մեջ դնում ենք ձևամանի երկու օղակ (10 սմ տրամագծով), օղակի ներսը պատում ենք ձիթայուղով, պաքսիմատ ցանում և լցնում գրիլով եփած սմբուկները:
- Սմբուկների վրա լցնում ենք պաստան ու մսով ռագուն:
- Ծածկում ենք մնացած սմբուկով և եզրերը մտցնում մեջը: Տիմբալի վրա ձիթայուղ ենք ցողում և պաքսիմատ ու պարմեզան ցանում: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 30 րոպե:
- Պատրաստի տիմբալը ջեռոցից հանում ենք, 15 րոպե թողնում հանգստանա, որից հետո պարմեզան ենք ցանում ու մատուցում:
Ստացվում է շատ համեղ ու գեղեցիկ իտալական ուտեստ , որը ցանկալի է մատուցել գինու հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: