- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Իտալական պիցցա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Միջուկի և սոուսի համար նախատեսված բաղադրիչների քանակությունը կարելի է փոփոխել՝ կախված Ձեր համային նախասիրություններից:
- Խորը ամանի մեջ խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, հունցել փափուկ և ոչ կպչուն խմոր: Թողնել խմորը հանգստանա 30-45րոպե:
- Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, վրան փռել պերգամենտային թուղթ, ապա տեղադրել շրջանաձև բացած խմորը:
Սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնել առանձին ամանի մեջ, ապա քսել խմորի ողջ տարածքով:
- Այնուհետև կտրատել միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրիչները և տեղադրել խմորի վրա:
- Պանիրը անցկացնել քերիչով: Պիցցայի վրա շաղ տալ պանիրը և փշրած չորացրած կանաչի՝ ըստ ցանկության: Կանաչին այստեղ օգտագործվում է ավելի շատ տեսքի, քան համի համար:
- Թխել ջեռոցում 20րոպե 200աստիճանում մինչև պանրի հալչելը և խմորի ոսկեգույն երանգ ստանալը:
Կտրատել պիցցայի համար նախատեսված հատուկ կլոր դանակով, և մատուցել:
Իտալական պիցցա պատրաստելը ձեզանից չի խլի շատ ժամանակ, իսկ օգտագործվող բաղադրիչները միշտ կգտնվեն Ձեր սառնարանոմ: Սա առավել կարևոր է, երբ հյուրերի անսպասելի ժամանմանը մնացել է 10 րոպե: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lavne @ntir kayq e
Շնորհակալ ենք Անի ջան 🙂
DUQ XOHARARUTYUNIC HASKANUM EQ?