- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45 minutes
Լակոմկա հալվայով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 300 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- թթվասեր - 1ճ/գդ
- կարագ - 150 գր
- շաքարավազ - 100 գր
- Բեզեի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 180 գր
- Ինչպես նաև՝
- կաթ - 150 մլ
- Հալվա - 200 գր
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 250 գր
- ընկույզ - 120 գր
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սառը կարագը 100 գր շաքարավազի և ալյուրի հետ ձեռքերով տրորում ենք, ավելացնում ձվի դեղնուցներն ու թթվասերը և խմոր ենք հունցում։
- Խմորը 2 մասի ենք բաժանում, դնում ձևամանի մեջ և 25 х 35 սմ տրամագծով 2 ուղղանկյուն գրտնակում։
- Ձվի սպիտակուցները լավ հարում ենք, աստիճանաբար ավելացնում 180 գր շաքարավազը և կրկին հարում։
- Առաջին շերտի վրա կրեմ և մանրացրած ընկույզ ենք լցնում և թխում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե։
- Այնուհետև դնում ենք մյուս շերտը, կրեմապատում, վրան կրկին ընկույզ ենք լցնում և թխում 170 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե։
- Կաթը և 70 գր շաքարավազը մարմանդ կրակին խառնելով տաքացնում ենք և ավելացնում հալվան։
- Զանգվածը մի փոքր սառեցնում ենք, լցնում բլենդերի մեջ և հարում։
- Կարագը լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում հալվայով զանգվածը։
- 2 շերտերը կիսում ենք և 4 հավասար շերտեր ստանում։ Շերտերին հալվայով կրեմ ենք քսում, դնում իրար վրա և վերջում ողջ տորթը կրեմապատում։ Այս ամենից հետո տորթի վրա մանրացրած հալվա ենք լցնում։
- Մատուցելիս տորթի վրա հալեցրած շոկոլադ ենք լցնում։
Իսկ Դուք հալվայով լակոմկա փորձե՞լ եք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: