- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Լայմով և կոկոսի կաթով ձուկ
Բաղադրիչներ
- ձուկ - 1 հատ (ըստ ճաշակի)
- կաթ կոկոսի - 400 մլ
- գինի սպիտակ - 100 մլ
- լայմ - 1 հատ
- սոյայի սոուս - 3 ճ/գդ
- տաքդեղ չիլի - 1-2 հատ
- համեմ - մի քանի ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձուկը մաքրում ենք, լվանում և սուր դանակով 2 կողմից մի քանի շեղ կտրվածքներ ենք անում:
- Տաքդեղի միջուկը մաքրում ենք և օղակաձև կտրատում:
- Լայմը կեղևազրկում ենք և հյութը քամում:
- Ձուկը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան աղ և պղպեղ ենք ցանում:
Ամանի մեջ խառնում ենք կոկոսի կաթը, գինին, լայմի հյութը, կեղևը, տաքդեղը և սոյայի սոուսը:
- Զանգվածը լցնում ենք ձկան վրա, ձևամանին պոլիէթիլենային թաղանթ ենք ամրացնում և 3 ժամով տեղափոխում սառնարան, որ մարինացվի (ընթացքում կարող ենք ձուկը մի քանի անգամ շրջել:)
- Ձուկը հանում ենք սառնարանից և մի քիչ թողնում սենյակային ջերմաստիճանում: Այնուհետև թաղանթը հանում ենք, փայլաթիթեղով ծածկում և 20 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Ժամանակը լրանալուն պես հանում ենք փայլաթիթեղը և ջեռոցում եփում ևս 25 րոպե: Ահա և վերջ:
Յուրահատուկ ձուկ հատուկ նրբաճաշակների համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: